Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ կենտրոնական բանկը 2018 թ-ին կարողացել է խարսխել գնաճային սպասումները և չեզոքացնել գնաճ վրա ազդող ճնշումներ

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ կենտրոնական բանկը 2018 թվականին վարել է արդյունավետ դրամավար­կային քաղաքականություն. հաջողվել է խարսխել գնաճային սպասումները և չեզոքացնել գնաճային միջավայրի վրա ազդող մի շարք ճնշումներ: Արդյունքում՝ 12-ամսյա բնականոն գնաճը տարվա ընթացքում տատանվել է միջին հաշվով 3.8% մակարդակի շուրջ՝ տարեվերջին կազմելով 2.6%, իսկ 12-ամսյա ընդհանուր գնաճը դեկտեմբերի վերջին կազմել է 1.8%: b4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2018 թ. ծրագրի կատարման հաշվետվությունում։

Անդրադասռնալով դրամավարկային քաղաքականությանը, հաշվետվության հեղինակներն ընդգծել են, որ ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ 2017 թ. վերջին 12-ամսյա գնաճի ձևավորված ցածր՝ 2.6% մակարդակի պարագայում գնաճային միջավայրը 2018 թվականի ընթացքում աստիճանաբար կընդլայնվի, ինչին հիմնականում նպաստելու էին համաշխարհային ապրանքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցությունները, ինչպես նաև ԿԲ-ի կողմից իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականության ներքո պահանջարկի աշխուժացումը: Գնահատվում էր նաև, որ 2018 թվականի սկզբին մաքսատուրքերի և ակցիզային հարկի դրույքաչափերի նախատեսվող փոփոխությունները կարճաժամկետ հատվածում առանձին ապրանքատեսակների վրա կունենան սահմանափակ գնաճային ազդեցություն, իսկ 2017թ. վերջին մի շարք ապրանքների թանկացման հետևանքով ձևավորված լրացուցիչ գնաճային սպասումները կկրեն ժամանակավոր բնույթ և կսկսեն մարել 2018 թվականի սկզբից: Նշված ծրագրի ներքո նախատեսվում էր դեռևս պահպանել դրամավարկային քաղաքականության խթանող դիրքը՝ պահանջարկի տևականությունն ապահովելու նպատակով, իսկ տարվա ընթացքում, գնաճի վերականգնմանը զուգահեռ, դրամավարկային խթանող միջավայրն աստիճանաբար չեզոքացնել՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գների կայունության նպատակը:

Փաստացի զարգացումները ցույց են տվել, որ սպասվող ռիսկերը տարեսկզբին դրսևորվել են, իսկ նախորդ տարվա ընթացքում դիտված համեմատաբար բարձր պահանջարկը կրում էր ժամանակավոր բնույթ և արդեն տարվա սկզբին որոշակիորեն դանդաղեց, ինչը հետագայում խորացավ նաև Կառավարության կողմից իրականացվող զսպողական հարկաբյուջետային քաղաքականության և արտաքին աշխարհում գնաճային միջավայրի զգալի թուլացման ազդեցությամբ: Ընդ որում՝ վերոնշյալ զարգացումներն արտացոլվել են ինչպես բնականոն գնաճի, այնպես էլ ընդհանուր գնաճի տարեկան վարքագծում:

1

Հիմնվելով մակրոտնտեսական փաստացի զարգացումների և թուլացող պահանջարկի վրա, ինչպես նաև հաշվի առնելով արտաքին ու ներքին տնտեսություններից ակնկալվող ոչ գնաճային ազդեցությունները՝ 2018 թ. ընթացքում ԿԲ-ն պահպանել է խթանող դրամավարկային քաղաքականության պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող 6% մակարդակը: ԿԲ-ն գնահատում էր, որ դրամավարկային նման քաղաքականությունը բավարար խթանող է (նաև` քանի որ աշխարհի առաջատար երկրների ԿԲ-ները տարվա ընթացքում խստացրել են դրամավարկային պայմանները) և նպաստում է կանխատեսվող հորիզոնում ներքին պահանջարկի աճին և գնաճի՝ իր նպատակային ցուցանիշի շուրջ կայունանալուն:

Միաժամանակ, երկրորդ կիսամյակում գերակշռում էին գնաճի ծրագրված հետա­գծից դեպի ներքև շեղման ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին (սպասվածից ցածր գնաճային միջավայրի ձևավորում և թույլ պահանջարկ) և թե՛ ներքին (սպասվածից թույլ ներքին պահանջարկ՝ պայմանավորված առավել զսպողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ) գործոններով: Դրսևորված ռիսկերի ներքո գնաճային միջավայրը զգալիորեն մեղմվել է, որի պարագայում ԿԲ-ն, հետամուտ լինելով միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործմանը, պահպանել է խթանող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման պայմանները և աստիճանաբար ավելացնելով խթանման հորիզոնը:

Հաշվետվությունում գնաճի առնչությամբ նշվել է, որ 2018 թվականն ընդհանուր առմամբ բնութագրվել է ցածր գնաճային միջավայրով: Տարեսկզբին 12-ամսյա գնաճը կազմել է 2.9%, այնուհետև, որոշակի ավելացումից հետո, երրորդ եռամսյակից սկսել է նվազել՝ տարեվերջին կազմելով 1.8%, ընդ որում՝ սննդամթերք և ոչ ալկոհոլային ապրանքների (ներառյալ՝ ալկոհոլային խմիչք և ծխա­խոտ), ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների աճը համապատասխանաբար կազմել է 1.8%, 3.2% և 0.8%:

Սննդամթերք և ոչ ալկոհոլային ապրանքների գների աճը հիմնականում պայմանա­վորվել է «Մսամթերք», «Միրգ», «Յուղեր և ճարպեր», «Ծխախոտ» ապրանքախմբերի գների՝ համապատասխանաբար 8.2%, 10%, 3.1% և 7.9% աճով (ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին՝ շուրջ 1.3 տոկոսային կետ): Փատաթղթի հեղինակլն երը հարկ են համարել նշել, որ պարենային մի շարք ապրանքների՝ 2017 թվականի չորրորդ եռամսյակից դիտված առաջարկի դրական շոկի ազդեցությունները տարվա ընթացքում որոշակիորեն մարել են:

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա 12-ամսյա ցուցանիշի բարձր աճը վառելիքի և դեղագործական ապրանքների գների, համապատասխանաբար, 10.1% և 3.4% աճի արդյունք է (ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին՝ 0.6 տոկոսային կետ):

Ծառայությունների սակագների աճը պայմանավորվել է բնակարանային կոմունալ, օդային տրանսպորտի, կրթության, ինչպես նաև ռեստորաններ և հյուրանոցային ծառայությունների սակագների, համապատասխանաբար, 0.3%, 3.9%, 2.4% և 2.8% աճով (ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին՝ մոտ 0.2 տոկոսային կետ):

Նաև նշվել է, որ գրեթե բոլոր ապրանքախմբերում նկատվել է կանխատեսվածի համեմատ ավելի մեղմ գնաճ՝ վկայելով թույլ պահանջարկի մասին: Վերոնշյալ զարգացումների պարագայում 12-ամսյա բնականոն գնաճի՝ տարեսկզբի 5.3% ցուցանիշը տարվա ընթացքում սահուն նվազել է և դեկտեմբերին կազմել 2.6%:

2

Գնաճի վարքագիծը հիմնականում համահունչ է եղել պահանջարկի զարգացումներին, չնայած, կրել է նաև առաջարկի որոշակի ազդեցություններ՝ հիմնականում պայմանավորված ակցիզային հարկի և մաքսային դրույքաչափերի փոփոխություններով և մասամբ՝ պահպանվող առաջարկի դրական շոկի ազդեցությամբ, ներմուծված ապրանքների գների նվազումներով և սեզոնային գների տատանումներով: Գնաճի վրա ազդեցություն են ունեցել նաև ներքին շուկայում որոշ ապրանքների մասով մրցակցային միջավայրի փոփոխությունները:
3

ԿԲ հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել:

Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը: