Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ կենտրոնական բանկը որոշել է շարունակել խթանող դրամավարկային քաղաքականությունը

Վերադարձ լուրերի բաժին

17:38 , 13 Մայիս 2020

Խորհուրդը ԿԲ ակտիվ գործողությունների ազդեցությունը ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումների վրա գնահատեց բավականին արդյունավետ, քանի որ դրանց շնորհիվ հաջողվել է չեզոքացնել շուկայի տարբեր հատվածներում մարտի կեսից դիտված լարվածությունն ու ճնշումները: Այդ նպատակով ԿԲ-ն իր հիմնական գործիքի միջոցով ամբողջությամբ բավարարել է ֆինանսական շուկայում դրամային իրացվելիության աճող պահանջարկը, ինչի արդյունքում սկզբնական շրջանում աճ արձանագրած եկամտաբերությունը վերադարձել է հին դիրքին և կայունացել:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդը միակարծիք էր, որ թե՛ ամբողջ աշխարհում և թե՛ Հայաստանում մեծ են անորոշությունները կորոնավիրուսի համավարակի տարածման և դրա կանխմանն ուղղված արտակարգ իրավիճակի պահպանման տևողության առումով: Նման իրավիճակն իր հերթին բացասաբար է անդրադառնում տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման գործընթացի վրա: Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները և կարճաժամկետ հատվածում թույլ համախառն պահանջարկի պահպանման գնահատականները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարել ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով: Խորհուրդը նաև գնահատել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, գնաճը կանխատեսվող հորիզոնում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն դրա վերջում:

Խորհուրդը քննարկել է նաև առկա գնաճային ռիսկերն ու տնտեսական զարգացման անորոշությունները, որոնք գնահատվում են բավականին բարձր: Սակայն գերակշռում են կանխատեսված հետագծից գնաճի շեղման ներքևի ուղղությամբ ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի

Երկրի տարբեր համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները համոզված են, որ երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագիրը կնպաստի նաև գյուղական կյանքի ակտիվացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն: