Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2019 թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունը

Վերադարձ լուրերի բաժին

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսական բարձր աճի, աշխատաշուկայի դրական զարգացումների, խթանող դրամավարկային քաղաքականության պայմաններում ֆինանսական կայունությանը խոցող ռիսկերի աճ չի արձանագրվել, և ֆինանսական համակարգը պահպանել է կայունությունը: Միևնույն ժամանակ շարունակվել է ֆինանսական միջնորդության խորացումը. բանկային համակարգը գրանցել է վարկային և ավանդային պորտֆելի աճ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ հրապարակած փաստաթղթում:

Կիսամյակային հաշվետվության հեղինակները շեշտում են, որ 2019 թ. առաջին կեսին արձանագրվել է համաշխարհային տնտեսական աճ, թեև աճի դանդաղող տեմպը պահպանվել է։ Համաձայն ԱՄՀ կանխատեսումների՝ նշված միտումը, ըստ ամենայնի, կպահպանվի 2019 թ. երկրորդ կիսամյակի ընթացքում։ «ՀՀ հիմնական գործընկեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Եվրագոտում և Ռուսաստանում ևս ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում: Կիսամյակի ընթացքում պահպանվել է առանցքային երկրների կողմից առևտրային հովանավորչական քաղաքականության կիրառման ռիսկը՝ բացասաբար անդրադառնալով համաշխարհային առևտրի աճի տեմպերի, հետևաբար նաև համաշխարհային տնտեսական աճի վրա»,- արձանագրել են ՀՀ ԿԲ փորձագետները:

Կենտրոնական դրամատան գնահատմամբ՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ընդգծված կլինեն նվազման ուղղությամբ ռիսկերը, մասնավորապես՝ զարգացող երկրների՝ կանխատեսվածից դանդաղ տնտեսական վերականգնումը, միջազգային առևտրում լարվածությունների պահպանումը, ֆինանսական շուկաներում հավանական տատանողականությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակի անբարենպաստ զարգացումներով պայմանավորված ռիսկերը:

Տնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում զարգացած երկրներում կիսամյակի ընթացքում արդեն դիտարկվել է վերադարձ առավել մեղմ դրամավարկային քաղաքականության ուղղությանը։ «Զարգացող երկրներում շարունակվել է կապիտալի արտահոսքը՝ պատճառ դառնալով տնտեսական աճի տեմպերի դանդաղման և ազգային արժույթների արժեզրկման ճնշումների»,-ասվում է ԿԲ հաշվետվությունում:

Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր Եվրամիության երկրներում և Ռուսաստանում ընթացիկ ժամանակահատվածում արձանագրվել է համեմատաբար ցածր տնտեսական աճ, ինչը թեև արտաքին պահանջարկի նվազման դեռևս չի հանգեցրել, սակայն պահպանվել է բացասական ազդեցությունը Հայաստանի Հանրապետություն դրամական փոխանցումների ներհոսքի վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերի միության նախագահը շնորհավորել է բանկային աշխատողի օրը

«Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից»,- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում: