Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը

Վերադարձ լուրերի բաժին

14:35 , 25 Մարտ 2020

ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է տարբեր մարդկանց կողմից ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը: Վարկատու և վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով:

Ինչպես նշում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ԿԲ-ը հորդորում է բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ:

ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները: ՀՀ կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հնարավորինս օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատել ֆինանսական կազմակերպության հետ ու ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ այլ հարցերի համար զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով կամ էլ. նամակ գրել secretariat@cba.am հասցեին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

Հրատապ միանվագ աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների և նվազեցումների:

Գազպրոմի հայցած թանկացումը մոտ 11% է, այլ ոչ թե 36%, ինչպես շրջանառվում է որոշ հարթակներում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է Գազպրոմ Արմենիայի կողմից ՀԾԿՀ գազի սակագնի վերանայման հայտի ներկայացման և գազի գնի հնարավոր բարձրացման մասին:

Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները

Տարբեր կազմակերպությունների կանխատեսումները Հայաստանի տնտեսության վերաբերյալ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված: