Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ կենտրոնական բանկը՝ «Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» միջազգային հեղինակավոր հարթակի լիիրավ անդամ

Վերադարձ լուրերի բաժին

19:08 , 17 Ապրիլ 2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, սկսած սույն թվականի ապրիլի 15-ից, պաշտոնապես հանդիսանում է «Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» միջազգային հեղինակավոր հարթակի (NGFS- NETWORK FOR GREENING FINANCIAL SYSTEM) լիիրավ անդամ:

Նշված համագործակցության հարթակը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին` Փարիզում կայացած՝ «Մեկ մոլորակ» համաժողովի ժամանակ: Հիմնադիրներ են հանդիսացել 8 երկրների կենտրոնական բանկերը (Ֆրանսիա, Անգլիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Սինգապուր, Չինաստան, Շվեդիա, Մեքսիկա):

Ներկայում NGFS-ին անդամակցում են շուրջ 63 երկրների կենտրոնական բանկեր կամ ֆինանսական ոլորտի կարգավորման ու վերահսկողության համար պատասխանատու կառույցները: Հարթակին դիտորդի կարգավիճակով ներգրավված են նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները և վերահսկող մարմինները` ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը և IFC-ին, BIS-ը, EBRD-ին, EIB-ին, Բազելյան կոմիտեն, IOSCO-ն:

NGFS-ի նպատակն է Փարիզյան համաձայնագրի (Կլիմայական փոփոխություններին հակազդման համար ածխաթթու գազի արտանետումների նվազեցման և երկրի վրա գլոբալ տաքացման հետևանքների մեղմման հանձնառություններ) կիրարկման համար ամրապնդել համաշխարհային կարողությունները և այդ նպատակով խթանել ու օժանդակել ֆինանսական համակարգի մասնակիցներին ռիսկերի կառավարման ու կանաչ ֆինանսավորման (մասնավորապես` էներգաարդյունավետ, քիչ արտանետումներ պարունակող միջոցներում ներդրումներ) ներգրավման, շրջակա միջավայրի պահպանության ուղղվածություն ունեցող ներդրումների իրականացման և կայուն զարգացման համար:
Այս նպատակի իրագործման համար NGFS-ի գործունեությունն ուղղված է անդամ երկրներում և դրանից դուրս կանաչ ֆինանսավորման միջազգային լավագույն փորձի և ստանդարտների ներդրման աջակցմանը, ինչպես նաև այդ ուղղությամբ վերլուծական աշխատանքների իրականացմանը:

Հարթակի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել այս հղումով:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար:

Վճարի΄ր նոյեմբերի 26-ից 29-ը Դալմա Գարդեն Մոլում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտերով և շահիր նվերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է VISA միջազգային վճարային համակարգի կողմից անցկացվող «Սև ուրբաթ» արշավին: