Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ԿԲ-ն պարզաբանել է HSBC խմբի վերաբերյալ reuters.com գործակալության հրապարակած նորությունը

Վերադարձ լուրերի բաժին

13:06 , 30 Հունվար 2020

Հունվարի 29-ին reuters.com գործակալության հրապարակած նորության հետ կապված առ այն, որ HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը: Այդ կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը հայտնել է, որ ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության միջև պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: «Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»: Ավելացնենք նաև, որ HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից»- նշված է կենտրոնական դրամատան հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսագետները` 2019-ի տնտեսական աճի կառուցվածքի մասին

Նրանք արձանագրել են դրական, մտահոգիչ փաստերը:

«Ռոսատոմն» ընդառաջում է Հայաստանին

Երևանը կորպորացիային առաջարկել էր երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:

Վերևից պատվեր չկա

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ Վիճակագրության կոմիտեն շահագրգռվածություն չունի թվեր նկարելու: «Եթե վերևից պատվեր չկա. իսկ հիմա չկա»,- ասել է պատգամավորը: