Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ

Վերադարձ լուրերի բաժին

15:42 , 19 Սեպտեմբեր 2019

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) հիմնադրվել է Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 9.09.1919 թ. №439 օրենքով՝ կազմավորվելով Կովկասի հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Թանգարանի առաջին տնօրենը հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանն էր:
Թանգարանի առաքելությունը Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումն է: Շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուն ներկայացված է հնագիտության, ազգագրության, դրամագիտության և վավերագրերի բաժիններով և տալիս է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը: 1948 թվականից ՀՊԹ-ն հրատարակում է հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, պատմությանը նվիրված գիտական աշխատություններ, հնագիտական պեղումների զեկույցներ:

Դիմերես` նմուշներ ՀՊԹ հավաքածուից` «Խմբաքանդակ` մարտակառքով» (Ք.ա.XV-XIV դդ., Լոռի բերդ, բրոնզ, № 2728-12),«Քարայծի արձանիկ» (Ք.ա.XIII-XII դդ., Արթիկ, բրոնզ, № 2173-553), «Քառանիվ կառք» (Ք.ա.XV-XIV դդ., Լճաշեն, փայտ, № 2009-609), «Կաշվե ոտնաման» (Ք.ա.XXXVI դ., Արենի-1 քարանձավային համալիր, տեղամաս 3, Պղնձաքարի դար, № 3194), «Զարդաթիթեղ առյուծի պատկերով» (Ք.ա.VII դ., Կարմիր բլուր, բրոնզ, № 2783-193):

HMA-reverse

Դարձերես` ՀՊԹ շենքը (ճարտարապետներ` Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան) և պատկերանիշը, հայկական զարդանախշ:
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 500 հատ
Թողարկման տարեթիվը 2019

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» – «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում: Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներն են ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության ապահովումը, ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը:

Առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք կա

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել:

Պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր

Այդ մասին վստահեցրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: