Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ԿԲ նախագահը մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան ժողովին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:21 , 01 Հուլիս 2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան հերթական ժողովին։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց ԿԲ մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Չինաստանի Կենտրոնական բանկի նախագահ Յի Գանգի, Նիդեռլանդների Կենտրոնական բանկի նախագահ Կլաուս Կնոտի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ։ Հանդիպումների ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ։
Միջազգային հաշվարկների բանկի տարեկան ժողովին մասնակցել են ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է: Բանկն աջակցում է դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային և ֆինանսական գործակցությանը և կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ:

Բանկին անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով՝ Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողով, Գլոբալ ֆինանսական համակարգի հանձնաժողով, Վճարային և շուկայական ենթակառուցվածքբների հանձնաժողով և այլն, բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով և քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը և ներդրմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անցած 10 ամիսներին հանքարդյունաբերության արտադրանքն աճել է

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է:

Հայաստանից արտահանումն աճել է

Հայաստանից ավելացել են սարքերի և ապարատների, թղթից իրերի, պատրաստի սննդի արտադրանքի, հանքահումքային ապրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալները:

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է

Այդ մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը: