Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ԿԲ դրամարկղային շրջանառության ծավալն աճել է 17,8%-ով

Վերադարձ լուրերի բաժին

12:00 , 04 Մայիս 2020

2019 թվականին Կենտրոնական բանկի դրամարկղային շրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 17,8%-ով: ՏԴԿ-ների միջոցով ապահովվել է Կենտրոնական բանկի դրամարկղային շրջանառության 16.2%-ը: Ինչպես և նախորդ տարիներին, ՏԴԿ-ների միջոցով իրականացվել են առավելապես կանխիկ դրամի ելքագրման գործառնություններ. Դրամարկղային ելքերը կազմել են ՏԴԿ-ների շրջանառության 82.0%-ը:

Rgaphics-9_dram
Տարվա ընթացքում Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամի ծավալն ավելացել է 7.1%-ով։ Ընդ որում, մետաղադրամների զանգվածն աճել է 11.8%-ով։ Աստիճանաբար շրջանառության մեջ են դրվել 2018 թվականի թողարկման երրորդ շարքի թղթադրամները, որոնք շրջանառում են նախկինում թողարկված թղթադրամներին զուգահեռ։ Շրջանառության մեջ կանխիկ դրամի տեսակային կառուցվածքում տարվա սկզբի համեմատությամբ աճել են 10.000 դրամ և 50.000 դրամ անվանական արժեքով թղթադրամների տեսակարար կշիռները, որոնց աճը համապատասխանաբար կազմել է 3.8% և 1%։ Հաշվետու տարվա ընթացքում աճել է նաև 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամի պահանջը, որի տեսակարար կշիռը թղթադրամների զանգվածի մեջ հասել է 0.48%-ի։

Metaghadram-tghtadram_10
Դրամանենգության դեմ պայքարի շրջանակներում Կենտրոնական բանկը շարունակել է համագործակցությունը իրավապահ մարմինների հետ։ Կենտրոնական բանկում իրականացվել են կեղծ դրամանիշերի հայտնաբերման և փորձաքննության աշխատանքներ, որոնց արդյունքներով իրավապահ մարմիններին տրամադրվել են կեղծման եղանակների, կատարման ձևերի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ:

2019 թ. առանձնացել է պատմական մի շարք իրադարձություններով և հայ անվանի անհատների հոբելյանական տարեդարձերով, որոնք իրենց արտացոլումն են գտել Կենտրոնական բանկի թողարկումներում: Թողարկվել են հուշադրամներ՝ ի նշանավորումն հայ ազգի մեծ նվիրյալներ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյա տարեդարձերի։ 20-րդ դարասկզբի այս մեծանուն գործիչներն իրենց ուրույն տեղն են զբաղեցրել հայ մշակույթի պատմության մեջ՝ շնորհիվ գրականության և երաժշտության ոլորտներում ունեցած հաջողությունների ու վաստակի։ Հոբելյանական թողարկումները համալրվել են բարերար Գալուստ Գյուլբենկյանի և նկարիչ Վարդան Մախոխյանի ծննդյան 150-ամյա ու Ծովակալ Իսակովի ծննդյան 125-ամյա տարեդարձերին նվիրված հուշադրամներով, ինչը հնարավորություն է ընձեռել ներկայացնելու այդ գործիչների ներդրումը հայրենիքի տնտեսության ու մշակույթի զարգացման և խաղաղության ապահովման գործում։

Եվրասիական տնտեսական միության 5-ամյա հոբելյանի առիթով Կենտրոնական բանկը, ինչպես և Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունները, թողարկել է հուշադրամ, նշանավորելով 5 տարիների ընթացքում անդամ պետությունների ձեռքբերումները տնտեսական կապերի ընդլայնման և միասնական տնտեսական քաղաքականության ամրապնդման գործում։

2019 թ. արժևորվել է նաև համազգային կրթական և մշակութային նշանակություն ունեցող հաստատությունների՝ Հայաստանի պատմության թանգարանի և Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյան ներով, ինչի կապակցությամբ ևս հուշադրամներ են թողարկվել։ Տարվա ուշագրավ թողարկումներից է «Կովկասյան ընձառյուծի տարի» հուշադրամը, ինչի առիթը նաև այդ հազվագյուտ կենդանու վերադարձն էր Հայաստանի Հանրապետության Խոսրովի անտառարգելոց։

2019 թ. Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն» 13-րդ միջազգային մրցույթում 2018 թ. ՀՀ կենտրոնական բանկի թողարկվծ «Երևան-2800» արծաթե հուշադրամը արժանացել է մրցանակի «Տարվա հուշադրամը» անվանակարգում: Կենտրոնական բանկի այս հերթական մրցանակը մեկ անգամ ևս վկայում է ՀՀ արժույթի գեղարվեստական ձևավորման և արտադրության բարձր որակի մասին։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը:

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։

ՀՆԱ-ն մինչև 2050 թ. 20 անգամ ավելացնելը քիչ հավանական է, բայց անհնարին չէ. տնտեսագետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050թ-ի համաձայն, երկիրը հավակնություն ունի առաջիկա 30 տարվա ընթացքում ՀՆԱ-ն 20 անգամ ավելացնել, ինչը նշանակում է, որ անվանական ՀՆԱ-ի միջին տարեկան հավելաճի տեմպը պիտի լինի 10.1% և ավել։