Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ կառավարությունը 4 մլն դրամ կվճարի նախկին նախարարի ընկերությանը՝ խորհրդատվության համար

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

18:17 , 20 Հունվար 2016

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, ցանկանում է պարզել՝ ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա ԵՏՄ-ին անդամակցությունը 2015 թվականի առաջին կիսամյակում:

Պատրաստվում է զեկույց, որն նպատակը, ըստ պաշտոնական փաստաթղթի, 2015 թվականի արդյունքներով ԵՏՄ անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումն է։ Մասնավորապես, զեկույցում նախատեսվում է դիտարկել արտաքին առևտրի ոլորտում արձանագրված փոփոխությունների պատճառահետևանքային կապերը և տարածաշրջանի այլ երկրների հետ հնարավոր համադրումների արդյունքում ՀՀ ԵՏՄ անդամակցության նախնական արդյունքները։

«ՀՀ տնտեսության վրա ԵՏՄ անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումը 2015թ. առաջին կիսամյակի արդյունքներով» զեկույցի մշակման համար նախարարությունը ներգրավել է համապատասխան խորհրդատվական ընկերություն, որը կիրականացնի վերլուծական և հետազոտական աշխատանքներ ու կպատրաստի զեկույցը։

Որպես այդպիսի ընկերություն ընտրվել է «Ավագ Սոլյուշնս» ՍՊԸ-ն, որի սեփականատերն ու ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանիսյանն է։ Աշխատանքի համար «Ավագ Սոլյուշնս» ընկերությանը վճարվելու է 3 մլն 955 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից։

«Ավագ Սոլյուշնս»-ից B4B.am-ին տեղեկացրին, որ աշխատանքը դեռ ընթացքի մեջ է, և զեկույցը պատրաստ կլինի մոտ 2 ամսից։  Իսկ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից մեզ ասացին, որ զեկույցը կհրապարակվի և հասանելի կլինի հետաքրքրվողների համար։

Ստորև ներկայացնում ենք նաև զեկույցի նախնական կառուցվածքը

Կառուցվածք

«ՀՀ տնտեսության վրա ԵՏՄ անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումը 2015թ. առաջին կիսամյակի արդյունքներով» զեկույցի

Ներմուծություն և կիրառված մեթոդոլոգիա

1. Արտաքին առևտուր
a) Արտահանում
i Մակրո վերլուծություն : Միջազգային համեմատական ` Մոլդովա, Վրաստան և Հայաստան :
ii Միկրո վերլուծություն :ԵՏՄ առաջ և հետո արտահանման մասով արտաքին առևտրի վրա կատարվող ծախսերի վերլուծական ըստ ընտրված ապրանքների:
b)Ներմուծում
i Մակրո վերլուծություն : Միջազգային համեմատական ` Մոլդովա, Վրաստան և Հայաստան :
ii Առանձին ապրանքների վրա Ռուսաստանի կողմից արտահանման հարկերի չկիրառման ազդեցություն ` գազ, հացահատիկ:
iii Միկրո վերլուծություն :ԵՏՄ առաջ և հետո արտահանման մասով արտաքին առևտրի վրա կատարվող ծախսերի վերլուծական ըստ ընտրված ապրանքների:

2. Գներ: Մաքսատուրքերի աճի բացասական ազդեցությունը ներքին գների վրա: 1-ին բաժնի b (II) ապրանքատեսակների պոտենցիալ դրական ազդեցությունը:

3. Ֆիսկալ հատված
a) Հարկեր: Մաքսատուրք և ԱԱՀ
b) Դոնորական աջակցություն

4. Այլ նկատառումներ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։