Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ կառավարությունը Միջազգային զարգացման ընկերակցությանը կվճարի 7.8 մլն դրամ

Վերադարձ լուրերի բաժին

23:01 , 24 Հունվար 2018

Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսներին բաժանորդագրվելու համար ՀՀ կառավարությունը կվճարի գրեթե 7.8 մլն դրամ։ Գործադիրի վաղվա նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կներկայացնի «Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնյոթերորդ համալրման շրջանակներում ՀՀ հանձնառության գործիքին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

«Ռեսուրսների ավելացում. տասնյոթերորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության Կառավարիչների խորհրդի 2014 թվականի մայիսի 5-ի թիվ 234 որոշմամբ ամրագրվել են ՄԶԸ-ի յուրաքանչյուր անդամ պետության մասով բաժանորդագրության լիազորված չափաքանակները:

Որոշմամբ առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ բաժանորդագրվի ՄԶԸ-ի ռեսուրսներին 7,799,995 ՀՀ դրամի չափով: ՀՀ-ն լրացուցիչ բաժանորդագրման վճարումը կարող է կատարել կանխիկ կամ հասարակ, անտոկոս, ցպահանջ մուրհակ թողարկելու եղանակով, ազգային արժույթով կամ այլ ազատ փոխարկելի արժույթով, որը համաձայնեցված է ՄԶԸ-ի հետ:

Ըստ որոշման նախագծի՝ ՄԶԸ-ի ռեսուրսների 17-րդ համալրմանը ՀՀ բաժանորդագրումն անհրաժեշտ է Հայաստանի քվեների տեսակարար կշռի պահպանման տեսանկյունից և կարևորվում է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև հետագա արդյունավետ համագործակցության շարունակականության համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: