Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացնելու է 1 մլրդ 351 մլն դրամով

Վերադարձ լուրերի բաժին

00:59 , 01 Դեկտեմբեր 2019

ՀՀ կառավարությունը 1 մլրդ 351 մլն դրամով ավելացնելու է գիտությանը տրամադրվող գումարները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները:

Այսպես, 2020թ․ բյուջեից հավելյալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհով գիտության ֆինանսավորումը ավելանալու է 1 մլրդ 351 մլն դրամով»,-գրել է Ավինյանը: Նա նշել է, որ լրացուցիչ միջոցները հիմնականում կուղղվեն արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

ՀԴՄ կտրոն չտպելը զինվորի հացը գողանալ է. Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ մեր բիզնեսի խնդիրն այն է, որ ստանդարտները միշտ ամենացածրի վրա են դրվում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների՝ շուկայի ամենացածր սակագինը

Հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին և Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։