Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՀՀ-ին դրամական աջակցության չափն էապես ավելանալու է»,-ԵՄ դեսպան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:20 , 26 Փետրվար 2019

Հայաստանին Եվրոպական Միության «Հովանոցային ֆոնդ»-ից տրվող գումարը 2019թ. էապես ավելանալու է: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Անցյալ տարի առաջին անգամ «Հովանոցային ֆոնդ»-ից Հայաստանը ստացավ 10 միլիոն եվրո, և սա քաղաքական ազդակ է, որովհետև «Հովանոցային ֆոնդ»-ի անդամ լինելն ավելի կարևոր է, քան այդ ֆոնդից ստացված գումարի չափը: 2019-ին ևս ՀՀ-ի համար կլինի օժանդակության ավելացում՝ «Հովանոցային ֆոնդ»-ից: Սա նորից շատ կարևոր քաղաքական ազդակ է, որ ԵՄ-ն մեծապես բարձր է գնահատում ժողովրդավարական և այլ զարգացումների ընթացքը»,- ասաց Սվիտալսկին: ԵՄ դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունը կկարողանա ավելի շատ օգտվել ԵՄ աջակցության տրամադրումից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]