Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ թղթադրամների տպագրությանը կմասնակցեն միայն եվրո տպող կազմակերպությունները՝ չնայած ԵԱՏՄ գործընկերները դեմ են եղել

Վերադարձ լուրերի բաժին

17:13 , 07 Նոյեմբեր 2017

Կենտրոնական բանկը հաջորդ տարի հերթական անգամ փող կտպի: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա տեղեկացրել է, որ այժմ մեկնարկում է փողերի տպագրման երրորդ փուլը. այժմ հաշվարկվում է, թե որ թղթադրամն ինչքան մաշվածություն ունի և ինչքան է անհրաժեշտ»,- ասաց Ա.Ջավադյանը:

ԿԲ նախագահը հավաստիացրել է, որ մարդկային գործոնը մինիմալի է հասցված, թղթադրամները ստուգվում են համապատասխան սարքավորումների միջոցով:

Տպագրող կազմակերպությունը որոշվելու է թղթադրամների դիզայնը հաստատելուց հետո՝ մրցույթի միջոցով։ Ընդ որում, ինչպես տեղեկացրել է Ջավադյանը, մրցույթին կարող են մասնակցել միայն այն կառույցները, որոնք եվրո են տպում։ Նման որոշում կայացվել է ռիսկերը չեզոքացնելու, և տարբեր տիպի խարդախությունները բացառելու նպատակով:

ԿԲ նախագահը նաև տեղեկացրել է, որ ԵԱՏՄ գործընկերները դեմ են եղել, որ ՀՀ թղթադրամների տպագրությանը միայն եվրո տպող կազմակերպությունները մասնակցեն, սակայն ԿԲ որոշումն անփոփոխ է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ

Արթուր Ջավադյանը ներկայացրել է ֆինանսական համակարգի 2017 թվականի հիմնական ցուցանիշներ

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն

Թանկ փող՝ ընդդեմ գնաճի. Մեսիջներ Կենտրոնական բանկից

ԿԲ-ն մտադիր է աստիճանաբար խստացնել դրամավարկային քաղաքականությունը