Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

00:02 , 18 Սեպտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին։ Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախրարության մամուլի ծառայությունը: Հանդիպումը կազմակերպվել էր «Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի» (Business Angel Network of Armenia) նախաձեռնությամբ։

Լուիջի Ամատին Business Angels Europe-ի նախագահն է, МЕТА վենչուրային ընկերության գործադիր տնօրենը և «Իտալական հրեշտակ» ներդրողների ցանցի հիմնադիրը, իսկ Բրիջիթ Բոումենը Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի նախագահն է։

3
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական գիտելիքահեն ստարտափ թիմերում ներդրումային հնարավորությունների ընդլայնման հեռանկարները։ Նաիրա Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար առաջնահերթ է ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելիության ապահովումը, իսկ բիզնես հրեշտակները և վենչուրային ներդրողներն այդ գործընթացի անբաժանելի մասն են։

Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենը նշել են, որ օրենսդրական համակարգի բարեփոխումներն ու պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում, ինչի շնորհիվ կարող են նաև ավելանալ նրանց կողմից կատարվող ներդրումները։ Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել հաջորդիվ քննարկել առաջիկա անելիքները և շարունակական համագործակցություն հաստատել Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ