Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ա.Մինասյանը Սիլիկոնյան հովտում կմասնակցի «Հայաստան. ՏՏ ֆորում»-ին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:44 , 09 Հունիս 2016

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 8-ին մեկնել է ԱՄՆ: Հունիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի, Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ), Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում կայանալիք «Հայաստան. ՏՏ ֆորում»-ին:

Նախարարը հանդիպում կունենա Սինոփսիսի նախագահ Չի Ֆուն Չանի հետ, շրջայց կկատարի Սինոփսիսի կամպուսում, կհանդիպի Սիլիկոնյան հովտի երիտասարդ հայ ծրագրավորողների հետ:

Հունիսի 11-ին Լոս Անջելեսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի գործարար հանաժողովին: Նախատեսված են նաև նախարարի հանդիպումները Լոս Անջելեսի հայ համայնքի անդամների, կուսակցությունների, հայրենակցական միությունների, այլ կառույցների ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի մի շարք հանդիպումներ և այցելություններ, այդ թվում` IBM Հետազոտությունների ու մշակումների (R&D) կենտրոն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ