Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ խմբի անդամ IFC-ի տարածաշրջանային տնօրենին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

17:25 , 18 Մարտ 2016

Մարտի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ – IFC/ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին, նախարարը գոհունակություն է հայտնել ՄՖԿ-ի` Հայաստանում իրականացրած ծրագրերի համար: Խոսելով կատարված աշխատանքի և առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին, Արծվիկ Մինասյանը նշել է ներդրումային միջավայրի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքներում ՄՖԿ-ի մասնակցության և աջակցության կարևորությունը, միաժամանակ հավաստելով իր ղեկավարած գերատեսչության պատրաստակամությունը` բաց և թափանցիկ արդյունքներին միտված աշխատանք կատարելու հարցում:

Շնորհավորելով նորանշանակ նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Յան Վան Բիլսենը հակիրճ ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, նշելով հատկապես մասնավոր գործարար հատվածը ներառող ծրագրերը, ՓՄՁ զարգացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների կարևորությունը, ներառյալ ներդրումային քաղաքականությունը և տեսչական բարեփոխումները: Այս առումով, արդեն իսկ աշխատանքներ են տարվում «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օերնքի նորացված նախագծի մշակման ուղղությամբ, որով նախատեսված է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրողների համար:

Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը և Յան Վան Բիլսենը կրկին հավաստել են փոխգործակցության միջոցով իրականացվող ծրագրերը արդյունավետ կատարելու կողմերի հանձնառությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Երևանի քաղաքապետարանը նոր մրցույթ կհայտարարի թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար

Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի