Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

17:47 , 16 Սեպտեմբեր 2015

Սեպտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի ղեկավարած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, Հայաստանի գծով ԱՄՀ գործադիր տնօրենի ավագ խորհրդական Ամելիա Հուբիքը և առաքելության տնտեսագետներ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում Կարեն Ճշմարիտյանը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներից` այդ թվում, տեսչական համակարգի և քաղաքացիական ավիացիայի ոլորտի բարեփոխումների ընթացքից և վերջին զարգացումներից:

Ընդգրկուն քննարկման առարկա են դարձել նաև տնտեսության ընդհանուր միտումները, ինտեգրացման գործընթացները, ոլորտային զարգացման քաղաքականության մի շարք հարցեր: Այս համատեքստում զրույց է ծավալվել Հայաստանում առանձին ոլորտներում արձանագրված աճի և հետագա սպասումների շուրջ:

Արծարծվել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ միջազգային կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ կողմից ներկայացվող կանխատեսումների հարցը: Նախարարն ընդգծել է, որ կարևոր է տնտեսության միտումների գնահատումներում պահպանել հավասարակշռված և տարբեր գործոնների համակողմանի դիտարկման մոտեցումը՝ առանց գերագնահատելու արտաքին տնտեսական իրավիճակի վատթարացման հնարավոր ազդեցությունները, և որ նույնչափ կարևոր է, հաշվի առնել երկրի ներքին պոտենցիալը:

Կողմերը քննարկել են ներդրումային մի շարք ծրագրեր, որոնք նախատեսվում է իրագործել մոտ ապագայում: Առանձին քննարկման առարկա են դարձել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված գործընթացները, ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել հիմնական գործընկեր երկրների տնտեսական իրավիճակի, միջազգային տնտեսության դինամիկայի և սպասումների շուրջ հարցերին:

Հանդիպման վերջում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու բարեփոխումների արդյունավետ գործընթացը և հաստատել իրենց լավատեսությունը ընթացիկ տարվա դրական տնտեսական զարգացումների վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Քայլեր են ձեռնարկվելու քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ

Կառավարության մարտի 21-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարկերի իրական տոկոսների հարցին և նշել. «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և մանրամասներ […]