Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Fitch Ratings վարկանշային կազմակերպության փորձագետի հետ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:30 , 14 Հունվար 2016

Հունվարի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումը Fitch Ratings վարկանշային կազմակերպության փորձագետ Էդ Պարկերի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ Կենտրոնական բանկի և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները:

Կարեն Ճշմարիտյանը ողջունել է Էդ Պարկերին և հատուկ ընդգծել Fitch Ratings-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության փորձը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկային և ընթացիկ պատկերին, տնտեսական աճի սպասումներին, տնտեսության առանձին ոլորտների և հատվածների զարգացումներին առնչվող հարցեր:

Էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է վարկանշային կազմակերպության փորձագետի կողմից Հայաստանի տնտեսության զարգացման օրինաչափությունների և հիմնական մարտահրավերների վերաբերյալ բարձրացված մի շարք հարցեր: Մասնավորապես, ամփոփ անդրադարձ է կատարվել 2015 թվականի սպասումներին և արդյունքներին: Հատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ, հիմք ընդունելով իրավիճակի վերաբերյալ ներկայում հասանելի պաշտոնական տվյալները` հաջողվել է ըստ էության տարին ավարտել շատ ավելի լավ արդյունքներով, քան անցած տարեսկզբին մի շարք միջազգային գործընկեր կառույցների կողմից տրված խիստ համեստ կանխատեսումներն էին:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ անդամակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսության վիճակի հնարավոր ազդեցությունները Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունների և տնտեսական աճի տեմպերի վրա:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը զուգահեռ հաջողությամբ ընթանում են այլ ձևաչափերով համագործակցության հիմքեր ստեղծելու գործընթացները, ընդլայնվում են առևտրատնտեսական կապերն այլ երկրների և ինտեգրացիոն միավորների հետ: Մասնավորապես, ԱՄՆ-ի հետ կնքվել է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, մեկնարկել են ԵՄ հետ համագործակցության նոր ձևաչափի մշակման շուրջ աշխատանքները, արդեն նկատելի են մի շարք ոլորտների նոր ուղղություններով արտահանման ինտենսիվացման միտումները:

Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարարը մանրամասն անդրադարձել է նաև գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման, բաց երկնքի քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներին, մի շարք խոշոր ներդրումային ծրագրերին և պլաններին, որոնց իրագործումը տնտեսական զարգացման խոստումնալից հեռանկարներ է բացում:

Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է դոնոր կազմակերպությունների հետ գործընկերության խիստ արդյունավետ փորձը, մասնավորապես Հայաստանի տնտեսության կայունության և զարգացման գործում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի դերը: Նա անդրադարձել է Հայաստանի հեռանկարային զարգացման տեսլականին և այդ իմաստով շեշտել, որ մեր երկրի ապագա զարգացումը դիտարկվում է գիտելիքի և ինովացիոն տնտեսության կառուցման համատեքստում:

Հանդիպման ավարտին Fitch Ratings վարկանշային կազմակերպության փորձագետ Էդ Պարկերը շնորհակալություն է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանգամանալից զրույցի և օգտակար մեկնաբանությունների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել Փարիզում՝ «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսին

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: