Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

20:42 , 18 Մայիս 2017

Այսօրվա նիստում ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման արդյունքում կստեղծվի համապատասխան իրավական դաշտ:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Ըստ այդմ՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 30 ծրագիր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Քասախ, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Բերդ համայնքային փնջերում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նպատակն է՝ տալ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումներ, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարելը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստում քննարկվում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Գումարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։

ԱԺ-ն վաղը նիստ կգումարի. օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն է

Օրակարգում կլինի Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի կողմից տարածված տեղեկատվությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ: