Invalid username or password
Ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 217 030 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 2 տոկոսով:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացրեց, որ 2019 թ. ապրիլին, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 2 տոկոսով: Եթե 2018 թ. ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 200 707 ուղևոր, ապա 2019 թ. ապրիլի ցուցանիշը կազմում է 205 419 ուղևոր:
2019 թվականի ապրիլին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 611 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 12 070 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 4 տոկոս:
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 795 605 մարդ, որը 7.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Դիտումներ 538
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: