Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ դեսպանը և Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են գործակցության հեռանկարները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

09:33 , 26 Ապրիլ 2019

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ապրիլի 25-ին ընդունել է Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրիչեկը (Tomáš Petříček)։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը b4b.am-ին հայտնեց, որ նախարարը, ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին, բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև ընթացող քաղաքական երկխոսությունը ինչպես երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները, ներքին բարեփոխումների և ժողովրդավարության զարգացմանն ուղղված գործընթացները, տնտեսական, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հնարավորությունները։ Քննարկվել է բարձրաստիճան այցերի կազմակերպման, երկկողմ և ԵՄ շրջանակներում քաղաքական խորհրդակցությունների անցկացման օրակարգը։

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: