Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ դեսպանը և բելառուս նախարարը կարևորել են առևտրաշրջանառության աճը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

14:30 , 13 Մարտ 2019

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մարտի 12-ին հանդիպել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչի (Владимир Колтович) հետ։

B4b.am-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացրեց, որ հանդիպմանը վերահաստատվել են Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման միտումը, ինչպես նաև՝ բելառուսական շուկա հայաստանյան արտադրանքի արտահանման ծավալների և անվանացանկի ընդլայնմանն ուղղված քայլերի մշակման պատրաստակամությունը։

Դեսպանը և նախարարը կարևորել են Եվրասիական տնտեսական միության ձևաչափում նախատեսված արտոնությունների գործնական կիրառման, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության նախագծերի լայն տեղեկատվական օժանդակության ապահովման հարցերը, ինչպես նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց

Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 20 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան:

«Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը կհամախմբի Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն

Պաշտոնական միջոցառումը կսկսվի մայիսի 24-ին ժամը 12-ին: Միջոցառման Ռուսաստանի կազմակերպիչն է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

ԿԲ նախագահը Մոսկվայում է

Նիստին հաջորդելու է ԵԱՏՄ անդամ-պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը: