Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՀՀ բոլոր կանանց կոչ եմ անում չվախենալ հեծանիվ ստեղծելու և հեծանիվ հորինելու համարձակությունից»,-Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:03 , 26 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովի բացմանը: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ կառավարության մամուլի բաժնից: Միջազգային համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը:

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի` Երևանում անցկացվող միջազգային համաժողովի օրակարգային թեման շրջակա միջավայրն է: Այն ներառում է հետևյալ ուղղությունները՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցում են բարձր մակարդակի պատվիրակություններ 21 երկրից, Հայաստանը ներկայացնող կին ձեռներեցներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Միջազգային համաժողովի նպատակներն են` ներկայացնել տարբեր երկրներում կանանց ձեռներեցության խթանման հաջողված փորձը, քննարկել կանանց ձեռներեցությանը և բիզնեսում կանանց ներգրավվածությանը խոչընդոտող գործոնները, գործարար կապեր հաստատել Հայաստանի և այլ երկրների տնտեսական ոլորտում գործունեություն ծավալով կին ձեռներեցների և տարբեր կառույցների միջև, ինչպես նաև քննարկել նորարարական գաղափարներ Հայաստանում ներդրումների և կանանց ձեռներեցության խթանման վերաբերյալ:

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան ողջ աշխարհից գործարար կանանց միավորող կառույց է, որը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին Ֆրանսիայում: Այն միավորում է 5 մայրցամաքների մոտ 120 երկրի 5 միլիոնից ավելի գործարար կանանց, ունի խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում: FCEM-ի ներկայիս նախագահը Մարի Քրիստին Օղլին է: 2014 թվականից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է և ներկայացնում է Հայաստանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։