Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերի քարտերով արտասահմանում հսկայական գումարներ են կանխիկացվել

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

18:17 , 11 Մայիս 2017

ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանյան երկրներում 2017 թվականի մարտին իրականացվել են 5 մլրդ 380 մլն դրամ (11 մլն դոլար) ծավալով կանխիկացման գործարքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի մարտ ամսվա տեղեկագրից։

Այս թիվն ինքն իրենով ոչինչ չի ասում։ Սակայն արտասովորությունը միանգամից երևում է, երբ այն համեմատում ենք նախկինում կատարված գործարքների ծավալների հետ։

B4B.am-ը վերհանել է 2015-2017 թվականների ցուցանիշները՝ ըստ ամիսների։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, նախկինում հայկական բանկերի քարտերով արտասահմանում կանխիկացվել է ամսական միջինը 1.4-1.5 մլրդ դրամին համարժեք գումար։ Առավելագույն ծավալը գրանցվել է 2016-ի օգոստոսին՝ 1.7 մլրդ դրամ։ Իսկ 2017-ի մարտին, ինչպես նշեցինք, գումարը եռապատկվել է։

chart-card

Սա դեռ ամենը չէ։ Գործարքների քանակը (ոչ թե ծավալը) ավելի տպավորիչ աճ է ունեցել։ Նախկինում հայաստանյան բանկերի քարտերով արտասահմանում իրականացվել է ամսական միջինը 17.2 հազար գործարք։ Իսկ մարտին, որքան էլ անհավատալի թվա, 194.4 հազար գործարք։

Ու եթե մինչև 2017 թվականի մարտը 1 գործարքի միջին ծավալը 86 հազար դրամ էր կամ 180 դոլար, ապա մարտին 1 գործարքի միջին արժեքը կազմել է 27.6 հազար դրամ կամ 57 դոլար։

Այնպիսի տպավորություն է, որ արտասահմանում գտնվող մեծ թվով քարտատերեր միանգամից որոշել են, որ մարտ ամսին պետք է գումարները կանխիկացնեն, սակայն ոչ թե միանգամից, այլ յուրաքանչյուր բանկոմատից քիչ-քիչ։

Տեսականորեն հնարավոր է, որ սա կապված լինի խարդախության հետ։ Այսինքն՝ հայկական քարտերի գողացված տվյալներով դրսում գումարներ կանխիկացվեն։ Սակայն մարտ ամսին նման տեղեկություններ չեն հրապարակվել։

Չի բացառվում, իհարկե, որ ԿԲ տեղեկագրում վրիպակ է տեղ գտել։ Սակայն եթե ամեն դեպքում թիվը ճիշտ է, ապա լավ կլիներ թեմային առնչվող մարդիկ որևէ մեկնաբանություն հնչեցնեին՝ ինչո՞վ է պայմանավորված քարտային ակտիվության մարտյան սրացումը։

Կարդացեք նաև՝ ԿԲ պարզաբանումը՝ քարտային գործարքների մասին հրապարակման առնչությամբ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» սկսել է շահույթով աշխատել

Ծխախոտի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2016 թվականին ունեցել է 312.7 մլն դրամի շահույթ։

22 միլիարդ դրամի շահույթ. ինչով է պայմանավորված Արդշինբանկի աննախադեպ ցուցանիշը

Սա աննախադեպ ցուցանիշ է. Հայաստանում ոչ բանկ երբեք անգամ դրա կեսի չափ շահույթ չի գրանցել։

«Մենք համախմբելու ենք հայկական ինտելեկտուալ կապիտալը՝ հանուն հայկական շահի». Արեգ Գալստյան

The Armenian Interest. ինչու համար է ստեղծվում և ինչ խնդիրներ է լուծել նոր «think-tank»-ը