Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերի վարկերն ու ավանդները. ով է ամենից շատ վարկավորել (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

10:01 , 23 Մայիս 2017

Հայաստանի 17 առևտրային բանկերից 4-ը՝ Ամերիաբանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ և Անելիք բանկ, ավելի շատ վարկ են տրամադրել իրենց հաճախորդներին, քան մնացած 12 բանկերը միասին։

Ըստ ՀՀ բանկերի միջանկյալ եռամսյակային հաշվետվությունների՝ 2017 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ, ամենամեծ վարկային պորտֆելն ունի Ամերիաբանկը՝ 461.5 մլրդ դրամ։

Երկրորդ տեղում Արդշինբանկն է (354.5 մլրդ դրամ), որին հաջորդում են Հայբիզնեսբանկը (293.3 մլրդ դրամ), Անելիք բանկը (216.7 մլրդ դրամ) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (167.9 մլրդ դրամ)։

Ամենափոքր վարկային պորտֆելը Մելլաթ բանկինն է՝ մոտ 6 մլրդ դրամ։

Հաճախորդներից ներգրավված  ավանդների և հաշիվների մեծությամբ առաջին քառյակը նույնն է՝ Ամերիաբանկ (360.7 մլրդ դրամ), Արդշինբանկ (313.8 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկ (287.1 մլրդ դրամ), Անելիք բանկ (164.5 մլրդ դրամ): Հնգյակը եզրափակում է ՎՏԲ Հայաստան բանկը (157.1 մլրդ դրամ)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Ինչ տոկոսադրույքներով են վարկավորել ՀՀ բանկերը այս տարվա ընթացքում

ՀՀ առևտրային բանկերի կողմից 2017 թվականի հուլիսի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.7%

Որքանով է աճել ծառայությունների արտահանումը

Ապրանքների արտահանման տվյալները մշտապես ուշադրության կենտրոնում են, սակայն ծառայությունների արտահանման տվյալները ուշադրությունից դուրս են մնացել։