Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերի վարկային պորտֆելը 1 տարում աճել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով

Վերադարձ լուրերի բաժին

09:11 , 10 Սեպտեմբեր 2018

 

Ինչպես են վարկավորել բանկերը՝ հետհեղափոխական շրջանում

Մեր անցած հոդվածներից մեկում անդրադարձել էին ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդներին՝ նշելով, որ ավանդների ծավալը ապրիլի ժամանակավոր նվազումից հետո ոչ միայն վերականգնվել է, այլև նոր ռեկորդ սահմանել՝ հուլիսի վերջի դրությամբ կազմելով 2.7 տրլն դրամ։

Այս դինամիկան որոշ մարդիկ դրական համարեցին՝ նշելով, որ այն վկայում է ֆինանսական համակարգի և ընդհանրապես, պետության նկատմամբ նկատմամբ վստահության ամրապնդման մասին։

Մյուսները ավանդների կտրուկ աճի մեջ մտահոգիչ միտում տեսան՝ նշելով, որ ավանդների աճը նշանակում է, որ բիզնեսում փողը ներդնելու տեղ չկա և մարդիկ ստիպված գումարները մտցնում են բանկային համակարգ։

Իրականում, ավանդների աճը և ներդրումները միմյանց հակադրել չի կարելի։ Այն պարզ պատճառով, որ բանկի գլխավոր գործառույթը հենց ռեսուրսների վերաբաշխումն է՝ ավանդների միջոցով հավաքել ազատ փողը բնակչությունից և վարկերի միջոցով ֆինանսավորել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն (բիզնեսին և բնակչությանը)։

Իհարկե, լավ կլիներ, եթե բանկային համակարգից բացի ունենայինք նաև կայացած ֆոնդային բորսա, որը մի կողմից ընկերություններին թույլ կտար ավելի էժան միջոցներ ներգրավել (պարտատոմսեր և բաժնետոմսեր թողարկելով), մյուս կողմից էլ՝ ազատ միջոցներ ունեցող մարդիկ այլընտրանք կունենային, և ավանդից բացի՝ կկարողանային իրենց գումարները ներդնել որևէ ընկերության արժեթղթերում։ Սակայն ունենք այն, ինչ ունենք։

Ավանդների աճին բացասաբար վերաբերվողները նաև նշում էին, որ սա խնդիր է բանկերի, քանի որ բանկերի առև ծառանում է այդ միջոցները տեղաբաշխելու խնդիր (գերլիկվիդայնություն)։ Այսինքն՝ բանկերը չեն կարողանալու նորմալ վարկատուներ գտնել։

Սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ վարկավորումը որևէ ցնցումների չի ենթարկվել և անգամ հեղափոխական ապրիլ-մայիս ամիսներին աճել է՝ շարունակելով աճել նաև դրանից հետո։

Այսպես, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2018 թվականի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տեղաբաշխված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 953.1 մլրդ դրամ։ Մարտի վերջին այդ ցուցանիշը 2 տրլն 754 մլրդ էր։ Այսինքն՝ ՀՀ բանկերի վարկային պորտֆելը մոտ 200 մլրդ  դրամով գերազանցում է նախահեղափոխական վիճակին։

Աճել են թե՛ ռեզիդենտներին, թե՛ ոչ ռեզիդենտների տրված վարկերը։

ՀՀ բանկերի վարկային պորտֆելի մեծ մասը՝ 92.5%-ը (2 տրլն 752 մլրդ դրամ) ռեզիդենտներին տրամադրված վարկերն են։ Գծապատկերում կարող եք տեսնել, ռեզիդենտներին տրված վարկերը կայուն աճել են։

Բացառություն է կազմել միայն հունվարը, երբ վարկային պորտֆելը նվազել է 2 մլրդ դրամով, սակայն հետագա ամիսներին աճը շարունակվել է։

Միայն հուլիս ամսվա ընթացքում ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերն աճել են 30 մլրդ դրամով։ Ապրիլի վերջի համեմատ վարկերն աճել են 124 մլրդ դրամով, մարտի վերջի համեմատ՝ 170 մլրդ դրամով, իսկ նախորդ տարվա հուլիսի վերջի համեմատ՝ 487 մլրդ դրամով (մոտ 1 մլրդ դոլարով):

loans-july

Ընդ որում, ռեզիդենտներին տրամադրված վարկերը աճել են բոլոր ուղղություններով։ Տնային տնտեսություններին տրամադրված վարկերի ծավալը վերջին ամիսներին շարունաբար աճել է և առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դրամը (1 տրլն 17 մլրդ դրամ)։

Ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալը հուլիսի վերջին կազմել է 1 տրլն 516 մլրդ դրամ։ Ճիշտ է՝ դա 14 մլրդ ցածր է հունիսի մակարդակից, սակայն գերազանցում է մայիսի և դրանից առաջ բոլոր ամիսների մակարդակները։

Շահույթ չհետապնդող կազմակերպություններին տրամադրված վարկերի ծավալը հուլիսի վերջին կազմել է 110 մլրդ դրամ, այլ ֆինանսական կազմակերպություններին տրամադրված վարկերը՝ 89 մլրդ դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին