Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերի չաշխատող ակտիվները

Վերադարձ լուրերի բաժին

09:05 , 11 Սեպտեմբեր 2017

ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը բանկերի ընդհանուր ակտիվների մեջ 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 6.01%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հուլիս ամսվա տեղեկագրից։

Չաշխատող ակտիվներում ընդգրկված են հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի դասերով դասակարգված ակտիվները և դեբիտորական պարտքերը:

Վերը նշված 6.01 տոկոսից 5.76 տոկոսային կետը ՀՀ ռեզիդենտների չաշխատող ակտիվներն են, 0.26%-ը՝ ոչ ռեզիդենտների։

Նշենք, որ հունիսի վերջին չաշխահող ակտիվների տեսակարար կշիռը 5.56% էր։ Այսինքն՝ հուլիսին չաշխատող ակտիվների տեսակարար կշիռն աճել է 0.45 տոկոսային կետով։ Այդ թվում՝ ռեզիդենտների չաշխատող ակտիվները աճել են 0.35 տոկոսային կետով։

Եթե դիտարկենք ըստ ոլորտների՝ չաշխատող ակտիվների ամենամեծ աճը հուլիսին գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում։ Այստեղ չաշխատող ակտիվների կշիռը աճել է 0.2 տոկոսային կետով՝ 0.51%-ից հասնելով 0.71%-ի։

Չաշխատող ակտիվների կազմում ամենամեծ կշիռն ունեն սպառողական վարկերը՝ 1.19%։ Մշակող արդյունաբերության ոլորտի չաշխատող ակտիվների կշիռը 0.93% է, առևտրի ոլորտինը՝ 0.85%։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

2017 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը պահպանվել է նույն մակարդակում՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 0.9%

Վարկային խտրականություն. Տոկոսադրույքները Երևանում ավելի ցածր են, քան մարզերում (գծապատկերներ)

Հանրապետության կտրվածքով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը հուլիսին եղել է 12.7%, Երևանում այն կազմել է 11.9%։

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%: