Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերի ներկա մարտահրավերը մասնավոր հատվածում վարկավորման ընդլայնումն է (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

08:41 , 06 Փետրվար 2018

2017 թվականը բանկերը սկսեցին կապիտալի ավելի ամուր դիրքից, ինչը տարեսկզբին նվազագույն կապիտալի պահանջի վեցապատիկ աճի շնորհիվ էր: Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսական վերջին զարգացումներին վերաբերող վերլուծականում, մի քանի միավորումներից և ձեռքբերումներից հետո Հայաստանում գործող օտարերկրյա և տեղական բանկերի թիվը 2017 թվականին նվազեց մինչև 17:

Կապիտալի համարժեքության միջին ցուցանիշը հասավ 20 տոկոսի, ինչը զգալի բարձր է 12 տոկոս նվազագույն պահանջից: Չաշխատող վարկերի հարաբերակցությունը 2017 թվականի հունիսի վերջին 6 տոկոս էր: 2017 թվականի առաջին կիսամյակում բանկային ոլորտի շահույթն աճեց և եկամտաբերությունը, ըստ ակտիվների (ROA), հասավ 10.5 տոկոսի:

Ներկա մարտահրավերը մասնավոր հատվածում վարկավորման ընդլայնումն է, որը, կազմելով ՀՆԱ-ի 48 տոկոսը, բարելավման տեղ ունի:

Մասնավոր հատվածի վարկավորումը 2017 թվականի առաջին 9 ամիսներին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) աճեց 13 տոկոսով:

Դրամով վարկավորումն առաջին 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճեց 23 տոկոսով, ինչի շնորհիվ այն հայտնվեց համադրելի երկրների մեջտեղում՝ ըստ ՀՆԱ-ում դրա մասնաբաժնի (գծապատկեր 26):

chart26

Ամենավերջին տվյալներով՝ սպառողական վարկերին և հիփոթեկին բաժին է ընկել ընդհանուր բանկային չմարված վարկավորման շուրջ մեկ երրորդը, ինչը նվազել է 2008 թվականի 42 տոկոսից: Արդյունաբերության և առևտրի ոլորտներին բաժին էր ընկում չմարված առևտրային վարկերի, համապատասխանաբար, 20 և 17 տոկոսը (գծապատկեր 27):

chart27

Առևտրային բանկերում ավանդները սեպտեմբերի վերջին 17 տոկոսով բարձր էին նախորդ տարվա մակարդակից: Դրամով ավանդները (և վարկերը) արտարժութային ավանդներից (և վարկերից) ավելի արագ աճեցին: Ֆինանսական դոլարացումը ինչ-որ չափով նվազեց՝ պայմանավորված ավելի կայուն փոխարժեքով, սակայն մնում է նշանակալի: Ինչպես վարկերի, այնպես էլ ավանդների դոլարացման ցուցանիշները սեպտեմբերի վերջին նվազեցին մինչև մոտ 62 տոկոս նախորդ տարվա, համապատասխանաբար, 66 և 67 տոկոսից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: