Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերի միությունը «Տիգրան Մեծ» հուշամեդալով պարգևատրեց Հակոբ Անդրեասյանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:47 , 01 Փետրվար 2017

Սեղմ ժամկետներում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կայուն զարգացման ապահովման և Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման գործում անձնական ներդրման համար բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը պարգևատրվել է ՀՀ բանկերի միության «Տիգրան Մեծ» հուշամեդալով:

Մասնագիտական պարգևի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 31-ին՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կենտրոնական գրասենյակում: «Վերջին տարիներին Հակոբ Անդրեասյանի և իր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ամրապնդել է իր դիրքերը ՀՀ ֆինանսաբանկային համակարգում: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին բանկին սպասվում են նորանոր նվաճումներ, իսկ Հակոբ Անդրեասյանին՝ նոր պարգևներ»,-նշեց ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ հավելելով, որ Հակոբ Անդրեասյանին հաջողվեց արժանապատվորեն շարունակել կյանքից վաղաժամ հեռաց ած Ստեփան Գիշյանի գործը, բարձր պահել բանկի դրոշն ու էլ ավելի բարձրացնել բանկի վարկանիշը: Սամվել Ճզմաչյանի բնորոշմամբ բանկը, հիրավի, կարող է համարվել համակարգաստեղծ բանկ: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն անընդմեջ ապահովում է նորանոր և զգալի ֆինանսական հոսքեր, որոնք ուղղված են հայրենի գյուղատնտեսությանը և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը»,- իր խոսքում նշեց ՀՀ բանկերի միության նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ բանկերի միության նախագահին՝ Հակոբ Անդրեասյանը ընգծեց, որ պարգևի հասցեատերը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի թիմն է, որի ջանքերի շնորհիվ բանկը պահպանում է իր առաջատար դիրքը և տարեցտարի զարգացման նոր բարձունքների հասնում: «Ես համաձայն եմ Ձեզ հետ, առ այն, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն իսկապես համակարգաստեղծ բանկ է: Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությանն ու փորք բիզնեսին տրամադրվող միջոցները իսկապես ծառայում են Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մեր քաղաքացիների բարեկեցության աճին: Կրկին շնորհակալ ենք բարձր գնահատականի համար»,- նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրենը: Հակոբ Անդրեասյանը նաև ընգծեց ՀՀ բանկերի միության դերը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի զարգացման գործում և այդ համատեքստում բարձր գնահատեց ՀՀ բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանի անձնական ներդրումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 23-ից սկսել է ակտիվ գործողությունները՝ կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ

Կառավարությունը մտադիր է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ դարձնելով 150 հազար դրամ

Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ:

ՀՀԿ խմբակցության պատգամավորները՝ ընդդեմ շարժական արագաչափերի

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են բացառել շարժական արագաչափերը: