Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրված վարկերը զգալիորեն նվազել են

Վերադարձ լուրերի բաժին

12:05 , 25 Սեպտեմբեր 2017

Հայաստանյան բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը 2017 թվականի հուլիսի վերջին կազմել է 261.1 մլրդ դրամ, որը ընդհանուր վարկերի 10.4%-ն է (հուլիսի վերջի դրությամբ ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը, առանց կուտակված տոկոսների, կազմել է 2 տրլն 506.6 մլրդ դրամ)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագրից։

2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը 319.2 մլրդ դրամ էր։

Տարվա առաջին 7 ամիսների ընթացքում, փաստորեն, ոչ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը նվազել է 58.1  մլրդ դրամով կամ 18.2%-ով։

Նվազումը հիմնականում պայմանավորված է դրամային վարկերի կրճատմամբ։

Այսպես, դրամային վարկերի ծավալը նվազել է 46.8 մլրդ դրամով՝ տարեսկզբի 154.3 մլրդ դրամից հասել է 107.5 մլրդ դրամի։ Իսկ արտարժույթով վարկերի ծավալը նվազել է՝ 165 մլրդ դրամից հասել է  11.4 մլրդ դրամով՝ 165 մլրդ դրամով հասնելով 153.6 մլրդ դրամի։

Այս փոփոխությունների արդյունքում ոչ ռեզիդենտներին տրված վարկերի դոլարայնացման մակարդակը աճել է։ Եթե տարեսկզբին արտարժութային վարկերի կշիռը ընդհանուրի մեջ 51.7% էր, ապա հուլիսի վերջի դրությամբ հասել է 59%-ի։

Նշենք, որ նույն ժամանակահատվածում ռեզիդենտներին տրված վարկերի ծավալն աճել է 128.6 մլրդ դրամով՝ հասնելով 2 տրիլիոն 245.4 մլրդ դրամի։

Սա ոչ միայն կոմպենսացրել է ոչ ռեզիդենտների գծով նվազումը, այլև ապահովել ընդհանուր վարկային պորտֆելի աճ 70.5 մլրդ դրամով կամ 2.9%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան:

Կուսումնասիրեն Հայկական ԱԷԿ-ի՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ ունենալու հնարավորությունը

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014-2015 թվականներին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության և ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր: b4b.am-ի հաղորդմամբ` Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասաց, […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]