Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերի կայքերի այցելությունները (վարկանիշ)

Վերադարձ լուրերի բաժին

10:01 , 04 Նոյեմբեր 2016

Քանի այցելու ունեն ՀՀ առևտրային բանկերը։ Թվում է՝ սա այնքան էլ կարևոր ցուցանիշ չէ։

Սակայն թվային տեխնոլոգիաների և ինտերնետ-բանկի զարգացման ֆոնին՝ այս վարկանիշը բավականին հետաքրքիր է դիտվում։ Այն նաև թույլ է տալիս հասկանալ՝ որքանով է տվյալ բանկը կարևորում իր կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացումը ինտերնետում և հաճախորդի հետ օնլայն շփումը։

Վարկանիշը կազմել ենք Similarweb համակարգի հիման վրա, ներկայացված են 2016 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները։

Այցելությունների թվով առաջատարը, ինչպես տեսնում եք, Ինեկոբանկն է, որն ունեցել է 161 հազար այցելություն։ Նրան հաջորդում են Ամերիաբանկը (124.4 հազար) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (113.4 հազար)։

Բանկի խոշորության և կայքի այցելությունների թվի միջև ապացուցված կապ, որպես այդպիսին, չկա։ Սակայն տվյալները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ մի օրինաչափություն կարելի է նկատել՝ խոշոր և շատ հաճախորդներ ունեցող բանկերը ավելի շատ այցելուներ ունեն։

Այդ օրինաչափությունից ակնհայտորեն շեղվում է, օրինակ, Արդշինբանկը։ Այն մի շարք առանցքային ցուցանիշներով ՀՀ առաջատար բանկերի մեջ է, սակայն կայքի այցելությունների թվով ցածր տեղ է զբաղեցնում (21.1 հազար այցելություն);

Նշենք նաև, որ Համահայկական բանկը (ոչ առևտրային), որը պետք է հատկապես ակտիվ լիներ ինտերնետում, քանի որ կոչված է Սփյուռքի ռեսուրսներով Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնել, ընդհանրապես ուշադրություն չի դարձնում կայքի այցելություններին։ Սեպտեմբերին panarmenianbank.am կայքն ունեցել է ընդամենը 313 այցելու, իսկ վերջին 6 ամիսների կտրվածքով առավելագույն ցուցանիշը եղել է 1000 այցելություն (հուլիսին)։

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

«Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը: