Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերի ակտիվները՝ 2017թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ (ցանկ)

Վերադարձ լուրերի բաժին

09:15 , 25 Հոկտեմբեր 2017

Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր մեծությունը 2017 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 59.8 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում բանկերի եռամսյակային հաշվետվությունները, որոնց տվյալները մշակվել են B4B PRO համակարգի միջոցով։

2017 թվականի երկրորդ եռամսյակի վերջի համեմատ բանկերի ակտիվները նվազել են շուրջ 97 մլրդ դրամով կամ 2.33%-ով։

Ակտիվների մեծությամբ խոշորագույն բանկը շարունակում է մնալ Ամերիաբանկը՝ 667.3 մլրդ դրամ։

Երկրորդ տեղում Արդշինբանկն է՝ 501.6 մլրդ դրամ, երրորդում՝ Հայբիզնեսբանկը՝ 428.2 մլրդ դրամ։

17 բանկերից 5-ի ակտիվները այս տարվա երրորդ եռամսյակում նվազել են, 12-ինը՝ աճել։

Թե՛ տոկոսային, թե՛ բացարձակ առումով ամենից շատ նվազել են Անելիք բանկի ակտիվները՝ 308 մլրդ դրամից հասնելով 122 մլրդ դրամի։

Իսկ աճի առումով առաջատարը Հայէկոնոբանկն է, որի ակտիվները աճել են 32.3 մլրդ դրամով (22.1%-ով) և երրորդ եռամսյակի վերջում հասել 178.5 մլրդ դրամի։

Բոլոր բանկերի ակտիվների մեծությունները՝ 3-րդ եռամսյակի վերջի դրությամբ, և դրանց փոփոխությունները երկրորդ եռամսյակի վերջի համեմատ, ներկայացված են աղյուսակում (չափման միավորը՝ հազար դրամ)։

Նշենք, որ առևտրային բանկերի առևտրային տվյալները հասանելի են B4B PRO համակարգի օգտատերերի համար։

BANKS-1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։