Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերը 2018թ. վճարել են 100 մլն դոլարի հարկեր. Խոշորագույն հարկատուն Ամերիաբանկն է

Վերադարձ լուրերի բաժին

13:16 , 14 Մարտ 2019

Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը միասին 2018 թվականին պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 48.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր (ավելի քան 100 մլն դոլար)։ Այս մասին տեղեկանում ենք՝ վերլուծելով ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում տեղ են գտել ՀՀ բոլոր առևտրային բանկերը։

2017 թվականի համեմատ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերի ծավալն ավելացել է 8.1 մլրդ դրամով կամ 20.1%-ով։

Բանկերի վճարած հարկերի մեծ մասը՝ 44.1 մլրդ դրամը, ուղղակի հարկերն են։ Այդ թվում, բանկերը վճարել են 20 մլրդ դրամ շահութահարկ և 21.1 մլրդ դրամ եկամտային հարկ։

17 բանկերից 12-ը 2017 թվականի համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ նվազեցրել։

Բանկերի թվում խոշորագույն հարկատուն Ամերիաբանկն է։ Ընկերությունը 2018 թվականին պետբյուջե է վճարել 6.1 մլրդ դրամի հարկեր, ինչը 2.1 մլրդ դրամով կամ 52.3%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը։ Ամերիաբանկը ՀՀ խոշորագույն հարկատուների ցանկում 22-րդ տեղում է։

Վճարված հարկերի ծավալով երկրորդ տեղում ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլ բանկն է. Վճարված հարկերը՝ 6 մլրդ դրամ, աճը՝ 1.84 մլրդ դրամ կամ 43.9%։

Երրորդ խոշոր հարկատու-բանկը Ինեկոբանկն է, որը 2018 թվականին պետբյուջե է վճարել 4.85 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Հարկերը աճը 2017 թվականի համեմատ կազմել է 1.81 մլրդ դրամ կամ 59.5%։

17 բանկերի կողմից 2017 և 2018 թվականին վճարված հարկերի ծավալներն ու փոփոխությունները ներկայացված են աղյուսակում։

bank-taxes

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Չինաստան՝ առանց վիզայի

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Դասընթացներ՝ գնումների գործընթացը համակարգողների համար

Ենթաօրենսդրական կարգավորումների վերանայումը նախատեսում է հրավերով սահմանված մինչև 25 տոկոս կանխավճարի տրամադրման հնարավորություն, խտրական պայմանների բացառում, ոլորտում մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացում և այլն:

Երկու էջ Հայաստանի նորագույն տնտեսական պատմությունից․ «Նաիրիտի» և ՀԱԷԿ-ի փակումը

Ռուսերեն ասած՝ мы наступаем на те же грабли, այսօր էլ «անողոք» պայքար է ծավալվում Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի, բուքմեյքերական գործունեության, ծխախոտի դեմ և այլն, հաճախ խառնելով «թացը» «չորի» հետ, ինչի արդյունքները մենք դեռ կզգանք․․․