Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերը՝ 2016թ. առաջին եռամսյակում. ՄԱՍ 2՝ կապիտալը, ակտիվները և շահույթը

Վերադարձ լուրերի բաժին

16:24 , 20 Ապրիլ 2016

B4B.am-ը շարունակում է ՀՀ առևտրային բանկերի հիմնական ցուցանիշների հրապարակումը՝ 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով (1-ին մասը՝ վարկերի և ավանդների վերաբերյալ, այստեղ
Տվյալները վերցված են բանկերի 2016թ. առաջին եռամսյակի միջանկյալ հաշվետվություններից։

Նշենք, որ ներկայացված չեն միայն ՊրոԿրեդիտ բանկի ցուցանիշները, քանի որ դրանք արտացոլված են Ինեկոբանկի հաշվետվության մեջ։

ԿԱՊԻՏԱԼԸ

Թերևս սկսենք ընդհանուր նորմատիվային կապիտալի ցուցանիշից, քանի որ Կենտրոնական բանկի պահանջը՝ նվազագույնը 30 մլրդ դրամ, վերաբերում է հենց այս ցուցանիշին։ Հիշեցնենք, որ գործող բանկերի համար այդ պահանջը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։

Գլխավոր նորությունն այն է, որ ԿԲ նոր պահանջին բավարարող բանկերի թիվը դարձավ 7. Արմսվիսբանկը նորմատիվային կապիտալի չափը հասցրել է 30.3 մլրդ դրամի։

Ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է՝ 80.3 մլրդ դրամով։

Հոդվածի հրապարակման պահին նորմատիվային կապիտալի մեծությունը չէր հրապարակել միայն Յունիբանկը։

 

Սեփական կապիտալի չափի առումով պատկերը գրեթե նույնն է։ Ամփոփ նշենք միայն, որ նշված 20 բանկերի ընդհանուր կապիտալիզացիան 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում աճել է 16.4 մլրդ դրամով (3%-ով) և կազմել 562.6 մլրդ դրամ։ Ամենամեծ կանոնադրական կապիտալն այս պահի դրությամբ ունի ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 37.8 մլրդ դրամ։

ԱԿՏԻՎՆԵՐ

Չնայած եռամսյակի սկզբի համեմատ ակտիվների որոշակի նվազմանը՝ այս ցուցանիշով առաջատար է շարունակում մնալ Ամերիաբանկը (507.7 մլրդ դոլար)։ ՀՀ 20 առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր մեծությունը 2016թ առաջին եռամսյակի վերջում կազմել է 3 տրլն 498.5 մլրդ դրամ, որը եռամսյակի սկզբի համեմատ 12.2 մլրդով կամ 0.4 տոկոսով ավելի շատ է։

  ՇԱՀՈՒՅԹԸ և ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

2016 թվականի առաջին եռամսյակում նշված 20 բանկերից 16-ը աշխատել են շահույթով։ Բացարձակ առումով՝ ամենամեծ շահույթը գրանցել են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Արդշինբանկը, Ինեկոբանկը և Ամերիաբանկը (յուրաքանչյուրը՝ ավելի քան 1.1 մլրդ դրամ)։

Ամենից մեծ վնասը գրանցել է Առէսիմբանկը՝ 2.9 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, 20 բանկերի շահույթը 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3.1 մլրդ դրամ, ինչը 1.9 մլրդ դրամով կամ 60%-ով գերազանցում է 2015 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը։

Գծապատկերում ներկայացված են նաև առևտրային բանկերի շահութաբերության գնահատականները ըստ կապիտալի (RoE) և ըստ ակտիվների (RoA):

Այստեղ հարկ է նկատի ունենալ, որ գնահատման համար հիմք են վերցվել կապիտալի և ակտիվների հաշվեկշռային մեծությունները։ Այսինքն, հետագա հրապարակումներում այս ցուցանիշները կարող են փոքր-ինչ ճշգրտվել։

Շարունակելի

Առաջին մասը՝ այստեղ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք». Նախագահը վստահ է, որ հունվարի 1-ից «թռիչքաձև գնաճ» չի լինի

Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։