Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերը՝ 2016թ. առաջին եռամսյակում. ՄԱՍ 1՝ վարկեր և ավանդներ

Վերադարձ լուրերի բաժին

13:34 , 20 Ապրիլ 2016

B4B.am-ը ներկայացնում է ՀՀ առևտրային բանկերի հիմնական ցուցանիշները՝ 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով։
Տվյալները վերցված են բանկերի 2016թ. առաջին եռամսյակի միջանկյալ հաշվետվություններից։

Նշենք, որ ներկայացված չեն միայն ՊրոԿրեդիտ բանկի ցուցանիշները, քանի որ դրանք արտացոլված են Ինեկոբանկի հաշվետվության մեջ։

 

Հաճախորդներին տրված վարկեր և փոխառություններ

Ինչպես տեսնում ենք խոշորագույն վարկային պորտֆելն ունի Ամերիաբանկը՝ 311.9 մլրդ դրամ։ Նրան հաջորդում են Արդշինբանկը և Հայբիզնեսբանկը։

Տարվա սկզբի համեմատ (տոկոսային առումով) վարկային պորտֆելի ամենամեծ աճը գրանցել են Մելլաթ բանկը (10.2%) և Արդշինբանկը (10.1%)։

Վարկային պորտֆելն ամենից շատ նվազել է ԲՏԱ Հայաստան բանկում՝ 17.4%-ով։

Նշված 20 բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի մեծությունը 2016թ առաջին եռամսյակի վերջին կազմել է 2 տրլն 144.2 մլրդ դրամ, որը 30 մլրդ դրամով կամ 1.4%-ով գերազանցում է տարվա սկզբի ցուցանիշը։

Պարտավորություններ հաճախորդների նկատմամբ

Այստեղ առաջատարները նույնն են: Հաճախորդների ավանդների և հաշիվների ծավալի առումով առաջատարը Ամերիաբանկն է՝ 288.8 մլրդ դրամ կամ ընդհանուր ծավալի 15%-ը։  Արդշինբանկի ցուցանիշը առաջին եռամսյակի վերջում 259.8 մլրդ դրամ է, Հայբիզնեսբանկինը՝ 195.4 մլրդ։ Տարվա սկզբի համեմատ (տոկոսային առումով) ավանդային պորտֆելի ամենամեծ աճը գրանցել է Արդշինբանկը՝ 27.3%։ Իսկ ամենամեծ նվազումը Արմսվիսբանկում է՝ 20.2%:   Նշված 20 բանկերի` հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների ընդհանուր մեծությունը 2016թ առաջին եռամսյակի վերջին կազմել է 1 տրլն 930.1 մլրդ դրամ, որը 48.8 մլրդ դրամով կամ 2.6%-ով գերազանցում է տարվա սկզբի ցուցանիշը։

Վարկեր/ավանդներ հարաբերակցությունը

Վարկային պորտֆելի և ավանդների հարաբերակցությունը (Loans to Deposits ratio – LDR) կարևոր ցուցանիշ է՝ բանկերի լիկվիդայնությունը գնահատելու համար։ Այն նաև ցույց է տալիս, թե բանկը վարկավորում իրականացնելիս ավելի շատ կախված է արտաքին ֆինանսավորումից, թե սեփական հաճախորդների միջոցներից։

Ինչպես երևում է գծապատկերից՝ ամենամեծ LDR-ն ունի ելլաթ բանկը՝ 4.43։ Այսինքն, բանկի վարկավորումը գրեթե կախված չէ հաճախորդների կողմից ներգրավված միջոցներից։ Ամենացածր ցուցանիշն ունի Բիբլոս բանկը՝ 0.68։

Շարունակությունը՝ այստեղ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը

2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.4%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար մայիսի համեմատ, աճը 8.6% է։