Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թվականին գերազանցել է 6.4 մլրդ դոլարը

Վերադարձ լուրերի բաժին

13:18 , 25 Հունվար 2018

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թվականին կազմել է 6 մլրդ 425.6 մլն դոլար՝ 26.9%-ով ավելի շատ, քան 2016 թվականին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Այդ թվում, արտահանումն աճել է 25.2%-ով և կազմել 2 մլրդ 242.9 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 27.8%-ով և կազմել 4 մլրդ 182.7 մլն դոլար։

Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է՝ – 1 մլրդ 939.8 մլն դոլարի չափով։

Նշենք, որ այսօր հրապարակված տվյալներով՝ 2017 թվականին  տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, աճել է ռեկորդային 7.7%-ով։

տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է հիմնականում ծառայությունների ոլորտի 14.4% և արդյունաբերության ոլորտի 12.6% աճերով։

Շինարարության ոլորտը 2016 թվականը փակել է 2.2% աճով։ Անկում գրանցվել է միայն գյուղոլորտում՝ -3%։

Ներքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 14%-ով և կազմել 2.6 տրլն դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: