Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ արտահանողներն ու արտադրողներն ապրանքները ռուսական սուպերմարկետներին կմատակարարեն առանց միջնորդների. Արտակ Շաբոյան

Վերադարձ լուրերի բաժին

17:47 , 22 Հոկտեմբեր 2018

Հայաստանի արտահանողներն ու արտադրողները իրենց ապրանքները ռուսական սուպերմարկետներին կմատակարարեն առանց միջնորդների և խոչընդոտների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եվրասիական շաբաթ 2018»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով` ֆորումին հրավիրվել են մեծ թվով ռուսական մանրածախ ցանցերի ներկայացուցիչներ, որոնց համար հանդիպումներ են կազմակերպվել հայ արտահանողների հետ:

«Այսօրվա դրությամբ որոշ արտահանողներ արդեն իսկ ռուսական սուպերմարկետների հետ առանց միջնորդների համագործակցում են, սակայն անհրաժեշտ է այնպես անել, որ նրանց թիվը մեծանա»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ռուսական սուպերմարկետները նախընտրում էին հայկական արտադրանքը ստանալ տեղական առաքիչների միջոցով, ինչն այդ արտադրանքի արժեքը բարձրացնում էր եւ այն շուկայում պակաս մրցունակ դարձնում:

«Եվրասիական շաբաթ» եռօրյա ֆորումն այս տարի անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության եւ «Բիզնես Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: