Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ առևտրային բանկերի շահույթն ու շահութաբերությունը (վարկանիշ)

Վերադարձ լուրերի բաժին

16:56 , 08 Փետրվար 2016

B4B.am-ը շարունակում է ՀՀ բանկային համակարգին վերաբերող վարկանիշների հրապարակումը։

Այս անգամ կներկայացնենք ՀՀ առևտրային բանկերի շահույթի և շահութաբերության ցուցանիշները՝ 2015 թվականի 4 եռամսյակների տվյալներով։

Ընդգծենք, որ տվյալները վերցված են բանկերի 2015թ. եռամսյակային միջանկյալ հաշվետվություններից։

 

     ՀՀ առևտրային բանկերի շահույթը

Ինչպես տեսնում եք աղյուսակում, ՀՀ 21 առևտրային բանկերից 16-ը նախորդ տարին փակել են շահույթով։ Բացարձակ մեծությամբ՝ ամենամեծ շահույթը գրանցել է HSBC-Հայաստան բանկը՝ ավելի քան 6.4 մլրդ դրամ։ Ամերիաբանկը շահույթի ցուցանիշով երկրորդն է (4.8 մլրդ դրամ), իսկ եռյակը եզրափակում է Ինեկոբանկը (4.77 մլրդ դրամ)։

Թվով 5 բանկեր 2015-ը փակել են վնասով։ Ամենամեծ վնասը գրանցել է Արցախբանկը՝ 4.2 մլրդ դրամ։

Profit

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին ՀՀ բանկային համակարգի շահույթը կազմել է 18.2 մլրդ դրամ։ Դա 2.47 մլրդ-ով կամ 15.7%-ով գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը։

 

     Շահութաբերությունը

Առանձին անդրադառնանք նաև շահութաբերությանը, քանի որ շահույթի մեծությունն ու շահութաբերությունը տարբեր ցուցանիշներ են։

Մենք հաշվարկել ենք բանկերի շահութաբերությունը՝ ըստ սեփական կապիտալի (RoE)*:

Ամենաշահութաբերը 2015 թվականի արդյունքներով եղել է Ինեկոբանկը՝ 15.3%։ Նրան հաջորդում են HSBC Հայաստան բանկը (12.7%) և Արմսվիսբանկը (10.9%)։ Ամենից մեծ վնասաբերությունը գրանցել են Բիբլոսբանկը (-32.9%) և Արցախբանկը (-37.8%)։

Profitability

* – RoE-ի հաշվարկի համար որպես հիմք վերցված են սեփական կապիտալի՝ 2015թ. 4 եռամսյակների միջինացված ցուցանիշները։

Բանկային համակարգի ընդհանուր շահութաբերությունը (RoE) 2015 թվականին կազմել է 3.6%։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև Որքան կապիտալ ունեն հայկական բանկերը հրապարակումը։

* * *

Նյութը արտատպելիս ակտիվ հղումը B4B.am-ին պարտադիր է

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել

2018 թվականի պետբյուջեի 5 գերակայությունները

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում ներկայացրել է 2018 թ. պետական բյուջեի նախագծի 5 հիմնական գերակայությունները

Ինչու չեն աշխատում Հայաստանի կանայք և տղամարդիկ (գծապատկերներ)

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում աշխատանք գտնելու հույս չունեցող մարդկանց թիվն աճել է 2-ական հազարով։