Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահութը՝ 2019 թ. առաջին կիսամյակում

Վերադարձ լուրերի բաժին

19:01 , 22 Հուլիս 2019

2019 թ-ի 1-ին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը եղել է 37.9 մլրդ դրամ՝ 4.4%-ով ավելի, քան նախորդ տարվա 1-ին կիսամյակում։ Աղյուսակը կազմել է Մոդեքս խորհրդատվական ընկերությունը՝ բանկերի հաշվետվությունների հիման վրա:

Առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը՝ 5,570 մլն դրամ, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրա զուտ շահույթը կրճատվել է մոտ 6%-ով։ Հաջորդն աղյուսակում Արդշինբանկն է՝ 5,232 մլն դրամ: Առաջատար եռյակի երրորդ հորիզոնականում է Արմսվիսբանկը՝ 4,162 մլն դրամ: 2019 թ. առաջին կիսամյակում զուտ շահույթով առաջատարների չորրորդ հորիզոնականում գտնվում է Ինեկո բանկը՝ 3,549 մլն դրամ զուտ շահույթով: Առաջատար հնգյակը եզրափակում է Արցախբանկը՝ 3,206 մլն դրամով:

1-640-480
Աղյուսակի հաջորդ հորիզոնականում է ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ 2,478 մլն դրամ զուտ շահույթով՝ 2019 թ. առաջին կիսամյակի համար: Նրան հաջոդրում է Կոնվերս բանկը՝ 2,338 մլն դրամ զուտ շահույթով: Առաջատար տասնյակի ութերորդ հորիզոնականում է գտնվում Հայբիզնես բանկը՝ 2,218 մլն դրամ, իններորդում է Այ-Դի բանկը՝ 1,533 մլն դրամ, տասներորդում՝ Հայէկոնոմբանկը՝ 1,427 մլն դրամ:

2019 թ. առաջին կիսամյակում Արարատ բանկն ունեցել է 1,349 մլն դրամ զուտ շահույթ, HSBC-ն՝ 1,317 մլն, Բիբլոս բանկը՝ 1,164 մլն դրամ, Էվոկա բանկը՝ 873 մլն դրամ: 2019 թ. առաջին կիսամյակում ամենաքիչ զուտ շահույթ գրանցած բանկերն ենք՝ Յունի բանկը՝ 533 մլն դրամ, Մելլաթ բանկը՝ 477 մլն դրամ և ՎՏԲ բանկը՝ 476 մլն դրամով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թ-ին նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10 տոկոսով

2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։

Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:

13.12.2019: Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից:

Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար: