Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ՊԵԸ-ը հրավիրում են սեմինար-քննարկման

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

14:25 , 06 Մարտ 2018

Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել են կազմակերպել սեմինար-քննարկում Մաքսային նոր օրենսգրքի վերաբերյալ, որը տեղի կունենա 2018 թ-ի մարտի 7-ին ժամը 15:00 ՀՀ ԱԱՊ դահլիճում (Խանջյան 11, 2-րդ հարկ):

Մաքսային Նոր օրենսգիրքը պարունակում է մի շարք նոր դրույթներ, որոնք պետք է զգալիորեն պարզեցնեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների աշխատանքը՝ դրանով իսկ խթանելով տնտեսության և առևտրի զարգացումը: Ակնկալվող դրական ազդեցությունների թվում են՝ արտահանման աճը և ներմուծվող ապրանքների մատակարարման պարզեցումը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառումը, որը բացառում է «մարդկային գործոնի» ազդեցությունը, զգալիորեն կբարձրացնի արտահանում և ներմուծում իրականացնող ձեռնարկությունների գործունեությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը տնտեսվարողներին կներկայացնի վերոնշյալ փոփոխությունները:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/7Jk6M0xOZ3cAnFcN2,

կամ զանգահարել +374 93 353 000 հեռախոսահամարով մինչև ս.թ. մարտի 6-ը ժամը 17:00:

Հայտնում ենք, որ մասնակցությունն անվճար է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար