Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անապահով ընտանիքների երեխաների կրթության ապահովմանն ուղղված նոր նախաձեռնություն է սկսել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:44 , 31 Հուլիս 2019

Այդ մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Մուշեղ Հովսեփյանը: «Մենք սկսել ենք նոր նախաձեռնություն՝ Սոցիալական շտապօգնության համակարգի ներդրումը, որն ապակենտրոն ցանց է: Այն ռեսուրսները, որոնք միշտ եղել են, այդ թվում՝ բարեգործական կազմակերպությունների և անհատների կողմից, որոնք ուղղվել են անապահով երեխաների կրթությանը, այսուհետև կհամակարգվեն նախարարության կողմից»,- ասաց Հովսեփյանը:

Նա նկատեց, որ նախաձեռնության շրջանակում առաջին ծրագրերից մեկն ուղղված է լինելու առաջին անգամ դպրոց գնացող երեխաներին օգնություն ցուցաբերելուն: «Ենթադրում ենք, որ 40-42 հազար առաջին դասարանցի կունենանք, ըստ նախնական գնահատականների՝ նրանցից 8600-ը նպաստառու ընտանիքներից են լինելու, ինչը մեծ թիվ է, և շտապօգնության համակարգը կօգնի լուծել այս խնդիրը»,- հավելեց Հովսեփյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

24.01.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ՝ կենտրոնական բանկից

Հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 88.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36 մլն ԱՄՆ դոլար: