Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է

Վերադարձ լուրերի բաժին

15:52 , 29 Ապրիլ 2016

2016թ. առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել1 252 506 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8.6%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

2016թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է1 227 499 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.9% -ով:

Ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսացել սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության
(ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանում դոնոր կազմակերպությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի համագործակցությամբ 2013թ. իրականացված «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքները:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Շաբոյանը կանխատեսում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին

Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքները