Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀԿ-ն սեփական թեկնածու չի առաջադրի և կպաշտպանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին

Վերադարձ լուրերի բաժին

19:13 , 02 Մայիս 2018

Մենք կպաշտպանենք 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀկ խմբակցության  ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա ներկայացրել է ՀՀԿ դիրքորոշումը։

1. Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:

2. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

3. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:

4. Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվեց Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած հանդիպունից հետո դուրս են եկել լրագրողների մոտ եւ հայտնել որոշումը։ Այն է՝ «Ծառուկյան» խմբակցությունը առաջադրելու է և պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մայիսի 8-ին կայանալիք ընտրություններում։

 

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը:

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո: