Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀԿ-ն որոշել է. Նիկոլ Փաշինյանի ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ կապահովվեն

Վերադարձ լուրերի բաժին

18:59 , 07 Մայիս 2018

«Մենք օժանադակելու ենք պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին։ Եթե ես չեմ սխալվում, Փաշինյանի օգտին հավաքվել է 45 ստորագրություն և Հայաստանի Հանրապետական խմբակցությունը համապատասխան քանակությամբ ձայներով կապահովի, որպեսզի մենք ունենանք վարչապետ։ Այդ ամենը լինելու է և եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ, մենք ենք հորդորելու և արդեն հորդորել ենք այդ պատգամավորիներին, որ նրանք կողմ քվեարկեն։ Այստեղ որևէ կուսակցության բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է»,- քիչ առաջ ՀՀԿ ԳՄ և խորհրդարանական խմբակցության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա չհստակեցրեց, թե կոնկերտ քանի ձայն է ապահովելու ՀՀԿ-ն՝ նշելով, որ եթե 45 ձայն արդեն կա, մնացածը՝ լինի 8, թե 10, իրենք կապահովեն։

Թե ովքե՞ր են կողմ քվեարկելու, ՀՀԿ խոսնակը նշեց, որ այդ մասին վաղը կասի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Աղբյուրը՝ 168.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը

2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.4%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար մայիսի համեմատ, աճը 8.6% է։

Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել (պաշտոնական)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև։