Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀԿ-ն կառավարության կազմը կքննարկի հինգշաբթի օրը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

09:03 , 24 Մայիս 2017

Առաջիկա հինգշաբթի օրը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է կառավարության թարմացված կազմը։ Այս մասին 168.am-ի զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Վարչապետն արդեն նշանակվել է, մնացածն էլ օրենքով սահմանված կարգով կնշանակվեն կամ կվերանշանակվեն, և օրենքով սահմանված կարգով ծրագիրը կներկայացնեն Ազգային ժողով, որպեսզի մենք հաստատենք»,- ասել է նա։

Է.Շարմազանովը հրաժարվել է մեկնաբանել շրջանառվող տեղեկությունները, թե փոխվելու են ՀՀ առողջապահության ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցվելու է Սահմանադրության փոփոխություններին, համաձայն որի՝ նախարարների թիվը պետք է լինի 18-ը։ Այսօր գործադիրում նախարարները 19-ն են։  Կրճատվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի քաղաքական պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է Դավիթ Հարությունյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Եթե ցանկանում եք, որ ձեզ հարգեն, բարձրացրեք ձեր LQ-ն». Ջեք Մա

Alibaba-ի սեփականատիրոջ համար ամենակարևորը IQ-ն, EQ-ն և LQ-ն է՝ սիրո գործակիցը

«Չի կարելի ֆետիշացնել տնտեսական աճի ցուցանիշը». հետաքրքիր մտքեր՝ Վլադիմիր Մաուից

Մենք առանձնացրել ենք մի քանի ուշագրավ մտքեր տնտեսագետի՝ Forbes-ին տված հարցազրույցից

Forbes-ը Լարրի Գագոսյանին ներառել է խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում

Գագոսյան պատկերասրահների ցանցը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է։