Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀԿ խմբակցության պատգամավորները՝ ընդդեմ շարժական արագաչափերի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:35 , 14 Մայիս 2018

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են բացառել շարժական արագաչափերը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Հարգելի գործընկերներ, այսօր շրջանառության մեջ դրվեց իմ և պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գևորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հիշում եք 2018 թ. մարտի 3-ի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում բարձրաձայնվեց շարժական տեխնիկական միջոցներով ճանապարհային երթևեկության խախտումների արձանագրման փաստի հետ կապված մտահոգությունները և այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Քննարկումների արդյունքում որոշվեց փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում և ընդհանրապես բացառել ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից ճանապարհային անվտանգությունն ապահովելիս շարժական տեխնիկական սարքերով լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը:

Նախագծի հիմքում ընկած են բազմիցս բարձրաձայնված մտահոգություններ առ այն, որ կա խնդիր Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը չի ապահովում պատշաճ ծանուցումը։ Այլ կերպ ասած, այս կարգավորումը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ տալիս:

Նոր ձևավորված կառավարության կողմից համապատասխան առաջարկների դեպքում (անշարժ տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսանկարահանում կամ լուսանկարահանում), պատրաստ ենք դրանք քննարկել և ընդգրկել նախագծի մեջ»,- գրել է Հովհաննիսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանին վերաբերող հրատապ բանաձև Բրյուսելում

Նախագիծը ընդգծում է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

ՀՀ Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։

Արթուր Վանեցյանը հույս ունի հաջորդ տարի ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերի զգալի աճ ապահովել

ՀՀ ԱԱԾ տնօրենն այս մասին ասել էԱզգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը