Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀԿ-ի և ԵԼՔ-ի ստացած ձայները՝ ԱԺ և Երևանի ավագանու ընտրություններին (ըստ առանձին վարչական շրջանների)

Վերադարձ լուրերի բաժին

20:03 , 17 Մայիս 2017

Մայիսի 14-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները։ Նախնական արդյունքներն արդեն հրապարակվել են. հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ն՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 71.25%-ը (240 036 ձայն)։

«Ելք» դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 21%-ը (70 731 ձայն), «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին՝ 7.75%-ը (26 109 ձայն)։

Քաղաքական և իրավական հարցերը մի կողմ թողնելով՝ պարզապես վերլուծենք այս պատկերը։

Նախ, Երևանի ավագանու ընտրություններն աչքի ընկան բավականին ցածր մասնակցությամբ։ Ընտրության իրավունք ունեցող ավելի քան 840 հազար ընտրողներից տեղամասեր գնացին 345 հազարը։ Մասնակցության մակարդակը՝ 41%։ Համեմատության համար նշենք, որ ընդամենը 40 օր առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրություններին մայրաքաղաքում մասնակցել էր շուրջ կես միլիոն մարդ։ Այսինքն՝ ԱԺ ընտրություններին չմասնակցած երևանցիների թիվը Երևանի ընտրություններին ավելացավ 150-155 հազարով։

Սակայն այս ամենը կանխատեսելի էր, և չնայած ՀՀԿ-ի հավաքած տպավորիչ 71.25%-ին՝ տեղի է ունեցել գրեթե նույնական ընտրություն, ինչպես ապրիլի 2-ին։ Դրա մեջ համոզվելու համար պետք է ընդամենը մի պահ վերանալ տոկոսներից և համեմատել ստացված ձայները։

Եվ այսպես, ՀՀԿ-ի օգտին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 240 036 մարդ։ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն Երևանում ստացել էր 241 082 ձայն։ ՀՀԿ-ի ստացած ձայների թիվը կրճատվել է ընդամենը 1000-ով կամ 0.4%-ով։

«Ելք» դաշինքի օգտին Երևանի ընտրություններին քվեարկել է 70 731 մարդ, ԱԺ ընտրությունների ժամանակ՝ 69 465 մարդ։ «Ելք»-ի ձայներն ավելացել են 1200-ով կամ ընդամենը 1.8%-ով։ Այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀԿ-ի հավաքած  72.25%-ը գրանցվել է ցածր մասնակցության շնորհիվ։

Ի դեպ, պատկերը բավականին հետաքրքիր է, երբ դիտարկում ենք ընտրությունների արդյունքները՝ ըստ Երևանի վարչական շրջանների։ Նախ նշենք, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկածների ամենաբարձր տոկոսը գրանցվել է Նուբարաշենում (85.5%), Նորք Մարաշում (80.02%) և Ավանում (78.95%)։ Իսկ ամենացածրը՝ 57.77%, Քանաքեռ-Զեյթունում։

Մենք առանձնացրել ենք ՀՀԿ-ի և «Ելք» դաշինքի ստացած քվեների վիճակագրությունը՝ ըստ առանձին վարչական շրջանների։

Ինչպես տեսնում եք, ՀՀԿ-ի ձայներն ամենից շատ նվազել են Քանաքեռ-Զեյթունում։ Մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀԿ-ն այս վարչական շրջանում ստացել է 10 982 ձայն՝ ապրիլի 2-ի 17 099-ի դիմաց։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ-ի ձայները նվազել են 3694-ով (13.1%-ով), Աջափնյակում՝ 1556-ով (5.4%-ով), Շենգավիթում՝ 1075-ով (2.6%-ով) և Նոր Նորքում։ Մնացած վարչական շրջաններում ՀՀԿ-ն ավելի շատ ձայն է ստացել, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ (ամենից շատ՝ 3781-ով, ՀՀԿ-ի ձայներն ավելացել են Էրեբունիում)։  (Տես աղյուսակը)։

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից 5-ում դաշինքի ստացած ձայները նվազել են, 7-ում՝ ավելացել։

elections555

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան են վաստակում հայաստանցիները Ռուսաստանում և նրանց որ մասն է ցանկանում վերադառնալ

Ռուսաստանում ապրող հայաստանցիների ընդամենը 8.5%-ն է պլանավորում վերադառնալ հայրենիք, այդ թվում՝ 5.2%-ը նախատեսում են վերադառնալ 1-2 տարուց ոչ շուտ։

Ռուս-ամերիկյան «կրակից » շագանակներ հանելու նոր հնարավորություն Հայաստանի համար

Տարեկան մինչև 70 հազար հավելյալ զբոսաշրջիկ կարող է այցելել Հայաստան՝ ԱՄՆ դեսպանատնից մուտքի վիզա ստանալու համար

Ինչու է Հայաստանի սահմանին ավտոմեքենաներից 14-24 հազար դրամ գանձվում և երբ է դա վերացվելու. ՊԵԿ պարզաբանումը

Ավտոմեքենաներով ժամանող անձանցից ՀՀ սահմանին գանձվող 14000-24000 դրամ գումարների խնդրի վերաբերյալ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է