Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շուրջ 20 մլրդ դրամի ներդրում. Հանձնաժողովը համաձայնություն է տվել ՀԷՑ-ի 2016թ. ներդրումային ծրագրին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:11 , 04 Մայիս 2016

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 4-ին կայացած նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի ծրագրին:

Ինչպես տեղեկացնում է ՀԾԿՀ պաշտոնական կայքը, ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 19 895.58 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:

«2016 թվականի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը և այլ աշխատանքների իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ