Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԾԿՀ-ն թույլ չի տա գրավ դնել Հրազդան ՋԷԿ-ի բաժնեմասերը

Վերադարձ լուրերի բաժին

12:05 , 24 Հունիս 2020

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր՝ հունիսի 24-ին, նիստ է գումարելու, որի ընթացքում քննարկելու է «Հրազդան էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ի (Հրազդանջէկի) բաժնեմասերը ամբողջությամբ գրավադրելու հարցը։ Ըստ ՀԾԿՀ-ի՝ «ՀրազՋԷԿ»-ը ապրիլի 17-ին և ապրիլի 21-ին դիմել է հանձնաժողով՝ ընկերության բաժնեմասերը «Ամերիաբանկում» գրավադրելու համար։ Վարչապետի աշխատակազմը, սակայն, դեմ է հանդես եկել այս գործարքին ու այն համարել ոչ նպատակահարմար։ Եթե վարչապետի աշխատակազմի գնահատմամբ՝ գործարքը վնասում կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերին, ՀԾԿՀ-ն դրան համաձայնություն չի տալիս։

2015-ին «Ինտեր-ՌԱՕ»-ից «ՀրազՋԷԿ»-ի բաժնետոմսերն անցան «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը, որը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին։ 2017-ի մարտին օֆշորային ընկերությունից Կարապետյանը բաժնետոմսերը ձեռք բերեց իրեն պատկանող մեկ այլ ընկերությամբ՝ «Տաշիր կապիտալով»։ Ներկայումս «ՀրազՋԷԿ»-ի տնօրենը տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանն է։ Ուշագրավ է, որ «ՀրազՋԷԿ»-ի բաժնետոմսերը ըստ հիմնավորման գրավադրվելու էին՝ հապահովումն «Տաշիր» խմբի անդամ «Լիսմարթ» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման։ «Լիսմարթը» գրանցված է Լոռու մարզի Տաշիր համայնքում։ Ընկերությունն ունի 1 աշխատակից, տնօրենը Հարություն Խանաղյանն է։

1lurer.am

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։